«Մի կաթիլ մեղրը»
Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»-ը գրվել է Մետեխի բանտում ծխախոտի թղթի վրա, հետագայում մտել է եվրոպական մանկական գրականություն և սյուժեն ունեցել է մի շարք միջազգային տարբերակներ: Հեքիաթը պատմում է պատերազմելու միջոցով խնդիրները լուծելու աղետալի տարբերակի մասին, ինչը արդիական է նաև այսօր: Բայց ժրաջան մեղուն ավերակներից գտնում է իր մի կաթիլ հույսն ու նորից ստեղծում, արարում:
Եթե հետաքրքիր է, թե ստվերների միջոցով ինչպիսի լուծումներ է ստացել բոլորիս հայտնի այս պատմությունը, ապա կիրակի օրը՝ հունիսի 26-ին, ժամը՝ 17:00-ին, այցելեք Հրանտ Մաթևոսյան մշակույթի կենտրոն-թանգարան, հասցե՝ Աբովյան 51/1, տարիքը 7+
Տոմսի արժեքը՝ 1000 դրամ: