Armenian Showcase - SUMMEET
Միանգամից չորս ներկայացում՝ մեկ երեկոյի ընթացքում։
SUMMEET փառատոնի շրջանակում ներկայացնում ենք Armenian Showcase ծրագիրը։
Հունիսի 30, 19:30
Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիա
Փնտրելով Իքսը
x=2+y x₁=1 x₂=-1 y²-2xy=3 y²-2y(2+y)=3 y²-4y-2y²=3 y²+4y+3=0 D=4 y₁=-1 y₂=-3 Գտնել լուծում, լոկալ և գլոբալ, ուղիղ և փոխաբերական իմաստներով։
Ռեժիսոր, պարուսույց՝ Տոմա Այդինյան
Կատարողներ՝ Լուսինե Դավթյան, Տոմա Այդինյան
Երաժշտություն՝ Robert Lippok “All objects are moving”
ԱԿՏ
Այս ներկայացումը խաղ է։ Դու ունես ազատ ընտրության հնարավորություն իրականությունների, կերպարների, պրոցեսների միջև։ Ընտրությունը, որը կկատարես, կախված է պահից, որում գտնվում ես։ Պահը միանշանակ չէ։ Դու միանշանակ չես։ Խաղի մեջ յուրաքանչյուր կետ անընդմեջ շարժման մեջ է, և քո ընտրությունն անցնել մի կետից մյուսը կնշանակի նախորդ կետի մեկընդմիշտ կորուստ և նոր իրականությունների առաջացման հետևանք կդառնա։ Պատահականություններն իրենք իրենց անվերջ կրկնելով կապահովեն քո ընթացքը։ Ակտերի՝ միանշանակ պատահական սկզբունքների հիմքում ընկած են օրինաչափություններ, փոխկապակցվածություններ, ֆրակտալներ ։ Քո ամեն փոքր ընտրություն իրենից ենթադրելու է մեծ հետևանքներ։ Ընտրություն չկայացնելը ևս ընտրություն է։
Հեղինակ- կատարողներ՝ Անուշ Սարկիսյան, Թինա Հայրապետյան։ Ձայն֊Olle Holmberg & Scott McCulloch
Երբ ձայները լռեցին
«Երբ ձայները լռեցին» պարային ներկայացում է, որտեղ պարագիրն ու պարողները խոսում են ոչ այնքան լռության, որքան աղմուկի մասին։ Որպես կատարող, ուսումնասիրության առարկան դառնում է մարմինն ու շարժումը: Ներկայացման ընթացքում պարողները ավելի են խորաասուզվում իրենց մեջ՝ մղվելով ազատել իրենց մարմինները աղմուկի ազդեցությունից։ Որքան էլ այս զգացողությունը բնական թվա, քանի որ մենք սովոր ենք դրան, դա մեր կյանքի մի մասն է, երբեմն մենք թույլ ենք տալիս, որ մեր միտքում եւ մարմնում ամեն ինչ տակնուվրա լինի: Կատարողները հետեւում են իրենց բնական բնազդներին, աշխատում են յուրաքանչյուր ձայնի հետ՝ ջնջելով այն՝ թույլ տալով, որ իրենց մարմինը տարբեր կերպ շարժվի: Ի՞նչ կլինի, երբ ձայները լռեն: Կարո՞ղ է դա հնարավորություն դառնալ՝ այլ կերպ զգալու եւ գործելու համար:
Համադրող՝ Սոնա Հովհաննիսյան
Պարագիր՝ Լուսինե Դավթյան
Կատարողներ՝ «Լուսիլ» պարի թատրոն:
Գոց երկուստեք
Ներկայացման հեղինակին ոգեշնչել է Ռենե Մագրիտի «Սիրահարները» կտավը։
Կինն ու տղամարդը միաձուլվում են կուրորեն։ Ժամանակի հետ երկուսն էլ անհրաժեշտություն են գտնում բացահայտել մեկը մյուսի ինքնությունը, ամեն ինչ սկսում է շատ հակասական դառնալ։ Արդյո՞ք կարելի է ինքնությունը մինչև վերջ բացահայտել, և եթե այո ապա ինչ կլինի հետոն։ Այս ներկայացումը կպատմի հենց այդ մասին։
Խորեոգրաֆ, բեմադրիչ՝ Նինա Հայրապետյան
Երաժշտությունը՝ Ola Gjeilo-Northern Lights and Ola Gjeilo- Tundra
Կատարողներ՝ Ալբերտ Չախալյան, Նինա Հայրապետյան
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000դր.:
Four performances at once during one evening.
Within the framework of SUMMEET festival we present the Armenian Showcase program.
June 30, 19:30
Opera Studio of Yerevan Komitas State Conservatory
SEARCHING X
x=2+y x₁=1 x₂=-1 y²-2xy=3 y²-2y(2+y)=3 y²-4y-2y²=3 y²+4y+3=0 D=4 y₁=-1 y₂=-3 Find a solution in local and global, direct and figurative senses.
Choreography: Toma Aydinyan
Dancers: Lusine Davtyan, Toma Aydinyan
Music: Robert Lippok
ACT
This performance is a game. You have a free choice between realities, images, processes. The choice you make depends on the moment you are in. The moment is not clear. You are definitely not clear. Each point in the game is in constant motion; your choice to move from one point to another will mean a permanent loss of the previous point; it will become a result of the emergence of new realities. Coincidences will ensure your course by repeating themselves endlessly. Patterns, interconnections, fractals are at the basis of unequivocally random principles of acts. Every little choice you make will have big consequences. Not making a choice is a choice.
Dancers-choreographer: Anush Sarkisyan, Tina Hayrapetyan
Music: Olle Holmberg & Scott McCulloch
WHEN THE VOICES ARE SILENT
"When the voices աre silent" is a dance performance, where the dancer and the dancers talk not so much about silence as about noise. As a performer, the object of study becomes the body and the movement. During the performance, the dancers go deeper into themselves, pushing to free their bodies from the influence of noise. As natural as this feeling may seem, as we are used to it, it is a part of our lives, sometimes we allow everything in our mind and body to be turned upside down. Performers follow their natural instincts, working with each voice, erasing it, allowing their bodies to move differently. What happens when the voices are silent? Can it be an opportunity to feel and act differently?
Curator: Sona Hovhannisyan
Choreography: Lusine Davtyan
Lucil Dance Theatre
FACES
The author of the play was inspired by Rene Magritte's "Lovers" painting.
Woman and man merge blindly. In time, both of them find it necessary to reveal each other's identities, everything starts to become very contradictory. Is it possible to reveal the identity to the end, if so, what will happen next? This performance will cover that topic.
Choreography: Nina Hayrapetyan
Dancers: Albert Chakhalyan, Nina Hayrapetyan
Music: Cedric Tour-White
Tickets cost 2000, 3000