«Մեր փոքրիկ քաղաքը»
«Մեր փոքրիկ քաղաքը»
Գործողությունները տեղի են ունենում 1901-1913 թվականներին՝ Գրովերս Քորներս գավառական քաղաքում: Պիեսը մտածված է որպես ներկայացում ներկայացման մեջ և, ըստ հեղինակի, պետք է բեմադրվի առանց վարագույրի և գրեթե առանց դեկորացիաների: Բեմադրական մասի վարիչը հայտարարում է հանդիսատեսին, որ հիմա իրենց կներկայացվի Թորնթոն Ուայլդերի «Մեր փոքրիկ քաղաքը» պիեսը, հետո պատմում քաղաքի մասին և ներկայացնում գլխավոր կերպարներին:
Թարգմանիչ՝ Հասմիկ Մարտիրոսյան
Դերերում՝ Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյան, Միլենա Ղազարյան, Հարություն Սարգսյան, Վարշամ Գևորգյան, Ալլա Սահակյան, Գագիկ Մադոյան, Քրիստինե Ասրյան, Սարգիս Ռուստամյան, Սարգիս Շողունց, Զարա Հակոբյան, Լիլի Գալստյան, Ստեփան Հովհաննիսյան, Գևորգ Մարգարյան:
Դերասանների հետ աշխատեց՝ Տաթև Ղազարյանը
Տոմսերի արժեքը՝ 1000դր.: