Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոն
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) հանդես կգա անվանի թավջութակահարուհի Ջինգ Ժաոն (Չինաստան):
Համերգը տեղի կունենա հունվարի 26-ին, ժամը՝ 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ծրագրում.
Էդվարդ Էլգար՝ Թավջութակի կոնցերտ
Անտոն Բրուքներ՝ Սիմֆոնիա թիվ 2
Ջինգ Ժաո, թավջութակ
Վալենտին Ուրյուպին, դիրիժոր
Իր խորը երաժշտականության և վիրտուոզ կատարումների շնորհիվ Ջինգ Ժաոն համարվում է իր սերնդի ամենախոստումնալից արտիստներից մեկը, որն այժմ տպավորիչ միջազգային կարիերա է կերտում: Նրա ուսուցիչներն են եղել Յո-Յո Ման, Մստիսլավ Ռոստրոպովիչը: Վերջինս, գնահատելով Ժաոյի բացառիկ տաղանդը, հնարավորություն ընձեռեց նրան ընդունվել Բեռլինի հեղինակավոր Հանս Այսլերի անվան բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություն՝ պրոֆեսոր Դեյվիդ Գերինգասի դասարան:
Տոմսերի արժեքը՝ 2000-10000դր.: