Fashion Show at Mezzo
Շատերի կողմից երկար սպասված «Ժամանակը.... և մարդը....» Fashion show-ն կկայանա նոյեմբերի 12-ին Mezzo ակումբում։
Կցուցադրվեն Հայաստանի վաստակավոր Նկարիչ մոդելավորող Աննա Հարությունյանի ստեղծած յուրահատուկ ու չկրկնվող հագուստները, որոնք միավորում են Աստծո, մարդ էակի ու աշխարհաստեղծման գաղափարները։
Հավաքածուն շուտով կցուցադրվի նաև Միլանում։
Հագուստների ներկայացումը կլինի տարբերվող՝ զուգակցված հայ-ֆրանսիացի կոմպոզիտոր Եգիպտոսից Tigrane Kazazian Quartet-ի երաժշտությամբ։
Հատուկ հյուրերն են՝ ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահար Հասմիկ Լեյլոյանը, ֆլեյտիստ Նելլի Մանուկյանը, Վոկալ(Սոպրանո)-Գայանե Էլիզբարյանը, որոնք Tigrane Kazazian Quartet-ի հետ համատեղ կներկայացնեն նոր երաժշտական կատարում։ Ռեժիսորն է Կարինե Դավթյանը։
Հագուստները կներկայացնեն ՀՀ լավագույն մոդելները։
Սպասում ենք ձեզ վայելելու բացառիկ Fashion- երաժշտական երեկոն։
Տոմսերի արժեքը՝ 5000-20000դր.