Кино
Ավրորայի լուսաբացը
Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի Ավրորայի ոդիսականը նրան անսպասելիորեն հասցրեց հոլիվուդյան աստղերի բարձունքներին: Իր կյանքի մասին պատմող համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորելով, նա խիզախորեն նորից վերապրեց իր ցավը, որպեսզի աշխարհին պատմի մեր ժողովրդի տառապանքների մասին:«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը պատմում է Արշալույս Մարտիկյանի հերոսական պատմությունը` նրա երկու եզակի վավերագրական հարցազրույցների, համր ֆիլմի պահպանված կտորների, արխիվային նյութերի և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությամբ: