Սեր
«Սեր» | ԹԱՏՐՈՆ ՏԱՆԻՔՈՒՄ
«Սեր» ներկայացումը սիրտն ու հիշողությունը բացահայտող 90-ականների գեղեցիկ սիրո պատմություն է։
Սիրահարները վայելում և ապրում են յուրաքանչյուր ակնթարթ միասին՝ իրենց երիտասարդ տարիքին զուգընթաց։ Սակայն ժամանակները ստիպում են, որ նրանք բաժանվեն, և իրենց ուղիները հեռանան մեկը մյուսից։ Աղջիկը հեռանում է երկրից՝ թողնելով իր կիսատ մնացած երազանքները։
Այդուհանդերձ, նրանցից ոչ մեկը չի կարող վերագտնել կյանքում իրեն։ Պատահական հանդիպումը կրկին միավորում է նրանց ճանապարհները, և նրանք հասկանում են, որ ամենակարևորը ոչ թե տարածությունն է, այլ միասին ապրած սիրո ակնթարթները, որոնք ձևավորում են մարդու հետագա ուղին։
Ներկայացումը հնարավորություն է տալիս հանդիսատեսին ընկղմվելու 90-ականների սիրո պարզության և նոստալգիայի մեջ։
Դերասաններ
Ռոզի Ավետիսովա
Սուրեն Սաֆարյան
Բեմադրող ռեժիսոր
Սուրեն Սաֆարյան
Ներկայացումից առաջ ձեզ սպասվում է թեմատիկ համերգային ծրագիր և գինու հյուրասիրություն։
Հասցե՝ Հալաբյան 22/5 / ՍԱՍ Ֆուդ
Տոմսերի արժեքը՝ 5000-6000 դրամ
Կազմակերպիչ՝ Թատրոն Տանիքում
Սկիզբը՝ 20:00-ին
