Մերսեդես
Անուշ Ասլիբեկյան
«Մերսեդես»
Դերերում՝
Տաթև Ղազարյան
Արմինե Անդրեասյան
«Մերսեդես» պիեսը ներկայացնում է 1948 թ. ներգաղթյալների մի ամբողջ սերնդի ճակատագիրն ու կյանքի դրաման Խորհրդային Հայաստանում: Ցեղասպանության հետևանքով Սալոնիկում հաստատված հայ գաղթականների դուստրը՝ օրիորդ Զարուհին, գալով Հայաստան՝ ամբողջ կյանքում նամակագրական կապ է պահպանում Հունաստանում մնացած մեծ քրոջ՝ Մերսեդեսի հետ: Շուտով Զարուհու համար պարզ է դառնում, որ ագիտատորների նկարագրած դրախտային կյանքը Խորհրդային Հայաստանում հեռու է իրականությունից՝ ստալինյան բռնադատումներ, աքսոր, հալածանք «ախպարների» նկատմամբ, սրան գումարվում է նաև ընտանեկան դրաման: Սակայն Զարուհին, դիմակայելով ճակատագրի դառը հարվածներին, շարունակում է ապրել իր պապերի բնօրրանում՝ պահպանելով մարդկային բարձր որակները, հայրենասիրությունը և լավատեսությունը: Հայրենիք ունենալու համար չափից թանկ գին են
վճարում երկու քույրերը: Գործողությունները ավարտվում են Հայաստանի անկախության բաղձալի լուրով:
Ժանր՝ դրամա
Տևողություն՝ 60 րոպե
Տարիք՝ 14+
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:
Կազմակերպիչ՝ «Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն» ՊՈԱԿ
