Քույրեր
«ՔՈՒՅՐԵՐ»
Թատրոն 8-ը ներկայացնում է անկանխատեսելի իրադաձություններով լի, անսովոր
ֆանտաստիկ պատմություն՝ ըստ Նինա Սադուռի «Տարօրինակ կնիկմարդ» / "Чудная
баба" պիեսի մոտիվների։
Ներկայացումը կարելի է ընկալել որպես երազ, պատրանք կամ նույնիսկ
խելագարություն: Այն մի կնոջ մասին է, ով հանկարծ հայտնվել է առօրյաից
դուրս արտասովոր իրավիճիակում: Պատմության ողջ ընթացքում կարմիր թելով
շոշափվում է մարդկային հույսի՝ փորձության ենթարկվելու հարցը:
Որպես ներկայացման էպիգրամ կարելի է մեջբերել «Համլետ»-ից հետևյալ երկտողը.
«Որքա~ն բաներ կան, Հորացիո, երկնքում ու երկրի վրա,
Որ երբևիցե փիլիսոփայությունդ չի էլ երազել»։
ռեժիսոր - Վլադիմիր Տառասյանց
դերերում - Ժաննա Հովակիմյան, Ելենա Կասիմյան
նկարիչ - Անժելա Հովակիմյան
մարտի 30, 31 ժամը 19:00
Տոմսերի արժեքը՝ 2000 - 4000 դր.:
վայր - ՀԹԳՄ (Հայաստանի Թատերական Գործիչների Միություն)
հասցե - ք. Երևան, Մ. Մաշտոց պող. 13