Կուտակային ամպեր
Մայիս 4-ին, ժամը՝ 19:00-ին, Կինոյի Տանը տեղի կունենա ռեժիսոր Նաիրա Մուրադյանի կարճամետրաժ անիմացիոն «Կուտակային ամպեր» ֆիլմի նախադիտումը և «Ֆիրդուս», «Թևավորը» ֆիլմերի ցուցադրությունը ։
Ցուցադրությանը կհաջորդի հարցուպատասխան ռեժիսորի հետ: Տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Կուտակային ամպեր» ֆիլմի դիստրիբյուցիայի ապահովմանը։
«Ֆիրդուս» - 5 տարեկան մարդու առաջին մեն-մենակ ճամփորդությունը բակում ։
«Թևավորը» - Նույնիսկ փոքր քաղաքում կարող է մեծ հրաշք լինել, օրինակ՝ թևավոր հսկա շուն հայտնվել։
«Կուտակային ամպեր» - Երկնքում բոլոր խոսակցությունները միայն կինոյի մասին են։
Ֆիլմն իրականացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։
Պրոդյուսերը Սուսաննա Խաչատրյան
Ռեժիսոր/Սցենարիստ/Բեմադրող նկարիչ Նաիրա Մուրադյան
Երաժշտություն՝ Լևոն Հախվերդյան
Տոմսի արժեքը՝ 3000 դրամ
Մայիսի 4
ժամը 19:00
Կինոյի Տուն, Մեծ Դահլիճ
