Գույներ | Colors
Ի՞նչ է գույնը։ Ի՞նչ ազդեցություն ունի այն մեզ վրա։
Մե՞նք ենք ընտրում գույները, թե՞ գտնվում ենք դրանց ազդեցության տակ։
Գույներն ամենուր են և անկրկնելի․․․ ինչպես որ մարդն է անկրկնելի՝ իր յուրահատուկ տեսակով և հնարավորություններով։
«Գույներ»-ը պարային ներկայացում է, որն ստեղծման երկար ճանապարհ է անցել՝ Իտալիայից մինչև Հայաստան։ Գեղագիտության ազգային կենտրոնի Ներառական ուսումնական կենտրոնն այս բեմադրությունը նախաձեռնել է՝ կարևորելով ուսուցման շարունակականությունը և հնարավորություն տալով իր շրջանավարտներին իրացնելու իրենց նոր գիտելիքներն ու հմտությունները։ Յուրաքանչյուր մարմին ունի իր հնարավորությունները, և ներկայացման ակունքներում մասնակիցներից յուրաքանչյուրի շարժվելու յուրահատկություններն են, ինչն էլ սերտորեն կապված է ողջ նախագծի գաղափարի հետ։
Oriente Occidente փառատոնի հրավերով ԳԱԿ տնօրեն և Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը 2022 թվականի սեպտեմբերին վարպետության դասեր անցկացրեց Իտալիայի Ռովերետո քաղաքում։ Հենց այդտեղ էլ մեկնարկեցին «Գույներ» նախագծի ստեղծման աշխատանքները։ Այնուհետև դրանք շարունակվեցին Երևանում՝ ԳԱԿ Կատարողական արվեստների ներառական ուսումնական կենտրոնում։
«Գույներ» ներկայացման մասնակիցները բեմական ու մասնագիտական տարբեր փորձառություն ունեն։ ԳԱԿ Փոքր թատրոնի ներառական խմբի արտիստերի հետ միասին նույն բեմում ներկայանում են սոցիոլոգ, մարդու իրավունքների պաշտպան, դիզայներ, նկարիչ, դերասան․․․ Նրանք բոլորն էլ մասնակցել են Ներառական ուսումնական կենտրոնի ժամանակակից պարի դասընթացին, որը նախատեսված էր հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց համար՝ սկսնակ և միջին մակարդակներում։
«Գույներ»-ը նույն գաղափարի շուրջ կառուցված եռապատման ամփոփիչ՝ երրորդ բեմադրությունն է։ Այն 2013 թվականից ի վեր Փոքր թատրոնի անցած և դեռ շարունակվող հետևողական ճանապարհի նոր հանգրվանն է՝ «Մի լքիր ինձ» և «La vie en Rose/Ուրիշ պարեր» ներկայացումներից հետո։ Այս երկու բեմադրությունների հաջողությունն ու արձագանքն այնքան մեծ էր, որ թատրոնն ընդառաջ գնաց հանդիսատեսի ցանկություններին և ինքնաբացահայտման ու ինքնարտահայտման նոր հարթակ ստեղծեց նրանց համար։ Սա սոցիալական նախագիծ չէ․ այստեղ առաջնայինը գեղարվեստական արժեքն է՝ ստեղծված տարբեր հնարավորություններ ու պատրաստվածություն ունեցող մարդկանց անմիջական մասնակցությամբ։ «Գույներ» ներկայացմամբ Ներառական ուսումնական կենտրոնը քաղում է իր անցած դեռևս կարճ, բայց արդեն իսկ արգասաբեր աշխատանքի պտուղները։
«Գույներ»-ն արդեն Փոքր թատրոնի խաղացանկում է։
Իսկ ո՞րն է ձեր կյանքի գույնը․․․
Գաղափարի հեղինակ և բեմադրիչ՝ Վահան Բադալյան
Տեքստերի հեղինակ՝ Լիլիթ Գրիգորյան
Տեքստը կարդում է Վիվիեն Բաստաջյանը
Խորեոգրաֆիկ հատվածները մշակվել են մասնակից արտիստների անմիջական մասնակցությամբ
Փորձավարներ և պարուսույցներ՝ Քրիստինե Դանիելյան, Լուսինե Դավթյան, Մհեր Զալինյան,
Խորեոգրաֆիկ խորհրդատու՝ Թինա Հայրապետյան, Սոֆի Կոշգերյան
Նկարչական և երաժշտական ձևավորում՝ Վահան Բադալյան
Վիդեո և գրաֆիկա՝ Հռիփսիմե Մարտիրոսյան
Մոնտաժ՝ Ալբերտ Մովսեսյան
Տևողությունը՝ 40 րոպե:
Տարիքային սահմանափակում՝ 12+
Տոմսերի արժեքը՝ 3500 դրամ:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Ընկույզկոտրուկի գաղտնիքը
Ереванский драматический театр имени Грачья Кап...
Տոմսերի արժեքը` 2000, 3000դր: