Концерты
Ramon Vargas
Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Ռամոն Վարգասը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
1992 թ.-ին, Լուչանո Պավարոտիին Մետրոպոլիտեն օպերայում փոխարինելուց հետո Վարգասը դարձավ աշխարհի լավագույն օպերային թատրոնների հյուրը և մեր օրերի ամենապահանջված տենորներից մեկը:
Ռամոն Վարգասի երևանյան համերգը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ծրագրում կհնչեն արիաներ և նախերգանքներ համաշխարհային օպերային երկացանկից:
Տոմսերի արժեքը՝ 5000-20.000 դրամ:
