Մի քիչ արև պաղ ջրի մեջ
Դերակատարներ՝ Արմեն Մարգարյան, Ռոզի Ավետիսովա, Մխիթար Մելքոնյան, Տաթև Հովակիմյան, Սաթենիկ Հազարյան
Ռեժիսոր՝ Ռաֆայել Գրիգորյան
Խմբագրում՝ Էմմա Մանուկյան
Տանիքում պրեմիերա է։
Այս անգամ մեր հանդիսատեսը կվայելի Ֆրանսուազ Սագանի «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» ներկայացումը Ռաֆայել Գրիգորյանի յուրատիպ բեմադրությամբ։
Ներկայացման սյուժետի առանցքային կերպարը փարիզցի երիտասարդ լրագրող Ժիլն է, ով ընկճվելով քաղաքի եռուզեռից, փախչում է գյուղ՝ այցելելու քրոջը և միևնույն ժամանակ դեպրեսիայից ազատվելու։ Այստեղ նա հանդիպում է Նատալիին, սիրահարվում նրան, տառապում, խանդում և նորից զգում կյանքի համը։
«Մարդ կարող է ազատ լինել միայն մեկ ուրիշի հետ հարաբերության մեջ գտնվելով: Իսկ եթե դա երջանկությամբ է ուղեկցվում, համարվում է աշխարհի ամենամեծ ազատությունը:»
Ներկայացումից առաջ Ձեզ են սպասում թեմատիկ համերգային ծրագիր և Dargett՝ Հայաստանում առաջին քրաֆթ գարեջրի հյուրասիրություն:
Սկիզբը՝ 20։00-ին
Հասցե՝ Հալաբյան 22/5 (ՍԱՍ Պլազա)
Տոմսերի արժեքը՝ 5000-7000 դրամ: