Վայ-վայ
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում
Հոկտեմբերի 29-ին, ժ․ 20:00
ՖՈՐՄԱ թատրոն
ՎԱՅ-ՎԱՅ
Հեղինակ և բեմադրիչ՝ Հայկ Իսրաելյան
Մնջախաղ 1 գործողությամբ
Տևողությունը՝ 60 րոպե
Ներկայացումը պատմում է համացանցային կախվածությամբ տառապող մարդկանց մասին: Մարդիկ կորցնում են կենդանի շփման հատկությունները և հետզհետե վերածվում են «ռոբոտների»: Գլխավոր հերոսը բացահայտում է պատճառը և փորձում է պայքարել դրա դեմ, սակայն ինքն էլ է հայտնվում նույն ծուղակում, որը կլանում է նրան: Պատմության վերջում, երբ մարդկությունը հայտնվում է անհույս կործանման եզրին, բնությունը գտնվում է ավելի զորեղ և փրկում մարդկությանը կործանման աղետից:
Դերերում․
Հայկ Իսրաելյան
Սարգիս Ռուստամյան
Անահիտ Ենոքյան,
Ինեսա Արզաքանցյան
Քրիստինե Դանիելյան
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ:
