The Song Of Flying Leaves / Թռչող տերևների երգը
24/10/23 19:00
Երևանի Կինոյի տուն/ Մեծ դահլիճ
ՌեԱ փառատոն
Կարճամետրաժների ծրագիր
1- The Song Of Flying Leaves, 2023, Armenia, 12:37 min
Director: Armine Anda
A journey to a dream through an encounter between Suna, a twelve-year-old girl who uses leaves
as a blanket, and an old man who possesses secret knowledge. A reflection on friendship between
a father and a daughter, a teacher and a student, an adult and a child, and the path that can turn the
impossible into possible...
The invented letters in the film are inspired by old Armenian symbols.
1- Թռչող տերևների երգը, 2023, Հայաստան, 12:37 րոպե
Ռեժիսոր՝ Արմինե Անդա
Ճանապարհորդություն դեպի երազանք՝ անտառում ապրող ու տերևների ծածկոցի
տակ գիշերներ լուսացնող տասներկու տարեկան Սունայի և թաքնված գիտելիքի
տիրապետող երկու հարյուր տարեկան Ծերունու հանդիպման միջով։ Անդրադարձ
հոր ու դստեր, ուսուցչի և աշակերտի, մեծահասակի և փոքրահասակի հուզիչ
ընկերությանն ու անհնարինը հնարավոր դարձնելու նրանց ճանապարհին...
Ֆիլմի համար հնարված տառերի հիմքում հին հայկական սիմվոլներ են։
2- Ice Merchants, 2022, Portugal, 14:00 min
Director: João Gonzalez
Every day, a father and his son jump with a parachute from their vertiginous cold house, attached to
a cliff, to go to the village on the ground, far away where they sell the ice they produce daily.
2- Սառույց վաճառողները, 2022, Պորտուգալիա, 14:00 րոպե
Ռեժիսոր՝ Ժուաո Գոնսալես
Ամեն օր հայր ու որդի պարաշյուտով թռչում են ժայռից կառչած իրենց ցուրտ տնից,
որ գնան ներքևում, հեռու հեռվում գտնվող գյուղը, որտեղ վաճառում են իրենց
պատրաստած սառույցը։
3- Sex Relish (a solo orgasm), 2021,France, 11:50 min
Director: Ananda Safo
In this endless pandemic area, where our sexuality has sometimes had to evolve, has been tested,
women from different backgrounds offer their intimate testimonies, addressing their desires and
pleasures in solitude.
3- Սեռական հաճույք, 2021, Ֆրանսիա, 11:50 րոպե
Ռեժիսոր՝ Անանդա Սաֆո
Այս անվերջանալի համավարակի դարաշրջանում, որտեղ մեր սեռականությունը
փոփոխվել է ու փորձությունների ենթարկվել, տարբեր միջավայրերում մեծացած
կանայք ինտիմ խոստովանություններ են անում՝ պատմելով միայնակ ժամանակ
իրենց ունեցած ցանկությունների և հաճույքների մասին։
4- Rest in piece, 2022, Germany, 9:35 min
Director: Antoine Antabi
Midyan decides to run away from his war-torn home. He packs his bag with objects that remind him
of his loved ones and embarks on a journey into the unknown. Soon he is starving and resorts to
eating the objects he has packed. The effects are monstrous yet they give him the strength to carry
on through the scorching desert. Eventually, he arrives half-dead on the other shore of the sea and
eats the most precious of his objects: a family portrait. This gives him the strength to finish his
journey.
4- Հանգչիր մասնատությամբ, 2022, Գերմանիա, 9:35 րոպե
Ռեժիսոր՝ Անտուան Անտաբի
Միդյանը որոշում է փախչել պատերազմի ճիրաններն ընկած հայրենի տնից։ Նա
հավաքում է այն իրերը, որ հիշեցնում են իր սիրելի մարդկանց մասին, ու գնում
անհայտ ուղղությամբ։ Շուտով նա սկսում է սով զգալ ու ստիպված է լինում ուտել
ճամպրուկում եղած իրերը։ Հետևանքները սարսափելի են լինում, սակայն դա նրան
ուժ է տալիս՝ հաղթահարելու կիզիչ անապատը։ Ի վերջո նա կիսամեռ վիճակում
հասնում է ծովի մյուս ափն ու ուտում ամենաթանկագին իրը՝ ընտանեկան
լուսանկարը։ Դա նրան ուժ է տալիս հասնելու ուղևորության վերջնակետին։
5- The 2 Shoes, 2020, France, 5:00 min
Director: Paul DRIESSEN
A child, a young man, an adult, and an old man walk alternately to doom, finding two shiny shoes on
their way.
5- 2 կոշիկ, 2020, Ֆրանսիա, 5:00 րոպե
Ռեժիսոր՝ Պոլ Դրիսեն
Երեխան, երիտասարդը, հասուն մարդն ու ծերունին հերթով անցնում են իրենց
կյանքի ուղին՝ ճանապարհին գտնելով երկու շողշողացող կոշիկ։
6- Pests, 2021, France, 6:30 min
Director: Juliette Laboria
In the heat of summer, children and wasps gather around the same meal, but sharing is not on the
daily menu.
6- Վնասատուները, 2021, Ֆրանսիա, 6:30 րոպե
Ռեժիսոր՝ Ժուլիետ Լաբորիա
Ամառվա շոգին երեխաներն ու միջատները հավաքվել են նույն սեղանի շուրջ, բայց
այսօր նրանք հաց չեն կիսելու։
7- Once there was a sea..., 2022, Poland, 16:24 min
Director: Joanna Kozuch
Most of the changes in climate and landscape in the area of the Aral Sea are the outcomes of one of
the worst man-made eco-catastrophes in human history. The Aral Sea is dying. Inspired by the
place on the borders of Kazakhstan and Uzbekistan and the stories and destinies of the people that
the director has met when she was exploring the disaster of Aral Sea
7- Կար-չկար մի ծով..., 2022, Լեհաստան, 16:24 րոպե
Ռեժիսոր՝ Ջոանա Կոզուխ
Արալյան ծովի տարածաշրջանում տեղի ունեցած կլիմայական ու լանդշաֆտային
փոփոխությունների մեծ մասը մարդկության պատմության վատթարագույն
մարդածին էկո-արհավիրքներից մեկի արդյունքն է։ Արալյան ծովը մեռնում է։ Ֆիլմի
համար ոգեշնչում են եղել Ղազախստանի և Ուզբեկստանի սահմանին գտնվող մի
վայր և այն մարդկանց պատմություններն ու ճակատագրերը, որոնց հետ ռեժիսորը
հանդիպել է Արալյան ծովի աղետը հետազոտելիս։
8- Anmoruk, 2023, France, 5:00 min
Director: Emma MORINO
The conflict of Nagorno-Karabakh between Armenia and Azerbaijan.
8- Անմոռուկ, 2023, Ֆրանսիա, 5:00 րոպե
Ռեժիսոր՝ Էմմա Մորինո
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
9- Letter to a Pig, 2022, France, 16:40 min
Director: Tal KANTOR
A Holocaust survivor reads a letter he wrote to the pig who saved his life. A young schoolgirl hears
his testimony in class and sinks into a twisted dream where she confronts questions of identity,
collective trauma, and the extremes of human nature.
9- Նամակ խոզին, 2022, Ֆրանսիա, 16:40 րոպե
Ռեժիսոր՝ Տալ Կանտոր
Հոլոքոստից փրկված տղամարդը կարդում է իր նամակը՝ ուղղված իր կյանքը փրկած
խոզին։ Դպրոցական մի աղջիկ դասի ժամանակ լսում է այդ վկայությունն ու
ընկնում խառը երազի մեջ, որտեղ նրա առաջ են ելնում ինքնության, կոլեկտիվ
տրավմայի և մարդկային էության ծայրահեղ դրսևորումների հետ կապված հարցեր։
