Լռակյաց հիվանդը
Ռեժիսոր՝ Աննա Պողոսյան
Դերակատարներ՝ Միլենա Ավանեսյան, Անդրանիկ Աբրահամյան, Մինաս Ասրյան, Գրիգոր Խոջայան, Վիկտորյա Ներսիսյան, Հարություն Մելիք-Բեկյան, Լիզա Ենգիբարյան
Արի «Թատրոն Տանիքում», վայելելու Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» ստեղծագործության հիման վրա բեմադրված հետաքրքիր ներկայացումը։
«Հաճախ սերը սխալմամբ հրավառության հետ ենք շփոթում՝ հրավառության, դրամայի, դիսֆունկցիայի։ Մինչդեռ իսկական սերը շատ խաղաղ է, շատ հանդարտ։ Դրամայով ապրող մարդուն այն գուցե ձանձրալի թվա: Սերը խորն է, անխռով ու մշտական։»
Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Նա հրաժարվում է որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի։ Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը, և հիմա նա ցանկանում է բացահայտել եղելության և Ալիսիայի առեղծվածային լռության պատճառները։
Ռեժիսոր՝ Աննա Պողոսյան
Դերակատարներ՝ Միլենա Ավանեսյան, Գրիգոր Խոջայան, Անդրանիկ Աբրահամյան, Վիկտորյա Ներսիսյան, Հարություն Մելիք-Բեկյան, Մինաս Ասրյան, Լիզա Ենգիբարյան։
Ներկայացումից առաջ Ձեզ են սպասում թեմատիկ համերգային ծրագիր և գինու հյուրասիրություն:
Սկիզբը՝ 20։30-ին
Հասցե՝ Հալաբյան 22/5 (ՍԱՍ Պլազա)
Տոմսերի արժեքը՝ 5000-7000 դրամ: