«Այսօր՝ հանուն վաղվա» նախագիծ
Դեկտեմբերի 22- ին, ժամը 17:00-ից Գյումրու մարզամշակութային կենտրոնում՝ ազգային ավանդական երաժշտական եւ պարային համերգային ծրագրով հանդես կգան «Այսօր՝ հանուն վաղվա» նախագծի մասնակից Արցախցի երաժիշտները,Գյումրու պարային խմբերը,ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը եւ այլ սիրված արվեստի ոլորտի գործիչներ։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝
1.Գինու,քաղցրավենիքի եւ հյութերի հյուրասիրություն
2.Ազգային ավանդական երաժշտական եւ պարային կատարումներ
3.Նկարչության վարպետաց դաս՝ հանդիսատեսների մասնակցությամբ ։
Լավագույն նկարների ցուցահանդես ՝ ,որի ընթացքում մեր նկարչի օգնությամբ նկարել կսովորեն միջոցառման մասնակիցները
4.Ասմունք (Մեր տունը Սեր է) խորագրով,որի ընթացքում իր կատարումներով ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը
5. Ինտերակտիվ Խաղերի կազմակերպում,որի ընթացքում հաղթող մասնակիցներին կտրամադրվեն տարատեսակ նվերներ:
Սիրով սպասում ենք բոլորիդ:
Տոմսերի արժեքը 2000-4000դրամ: