«Կարպե դիեմ»
«ԿԱՐՊԵ ԴԻԵՄ»
Փորձարարական խորեոգրաֆիկ ներկայացում` 1 գործողությամբ
12+
Արամ Սահակյանի հեղինակային «Կարպե Դիեմ» ներկայացումը կրկին բեմում է։ «Carpe Diem» / «Memento mori». արդիական, ինչպես երբեք։
«Հիշիր մահկանացու լինելու մասին, ապրի՛ր այսօրվա իրականությամբ», - կոչ են անում հեղինակները ու հանդիսատեսի դատին հանձնում այսօրվա երիտասարդության խնդիրներն արտահայտող ներկայացում։
Այստեղ բարձրաձայնված են երիտասարդների հոգեկան ներաշխարհի վրա ազդող մի շարք գործոններ՝ ընտանեկան բռնություն, ծնողների կորուստ, հասարակության՝ հատկապես հասակակիցների կողմից քննադատության ու բուլինգի ենթարկվելը։
Մեկը մյուսին հաջորդող կարճ պատմություններն արտահայտված են մնջախաղային ու խորեոգրաֆիկ էտյուդներով, որոնք իրար են կապված մեկ ընդհանուր «մենք շարունակում ենք ապրել» գաղափարով։ Ներկայացումը քարոզ է ամեն բացասականի մեջ դրականը գտնելու, խավարի մեջ լույս վառելու և բարդությունները հաղթահարելու։
Ներկայացումը ստեղծվել է մեր ժամանակաների երիտասարդության շրջանում տիրող իրավիճակի ուսումնասիրության հիման վրա, որն անձամբ կատարել է բեմադրող ռեժիսորն, ավելացնելով իր ու ներկայացման մեջ ներգրավված ընկերների կյանքի պատմությունների պատառիկները։
Տոմսերի արժեքը 2000-4000 դրամ։
Կազմակերպիչ՝ Երևանի Պետական Կամերային Թատրոն