Պարի միջազգային օր
ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ | ԱՊՐԻԼԻ 29
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի բարձր հովանու ներքո, ապրիլի 29-ին ժամը 18:30-ին, Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կնշվի Պարի միջազգային օրը:
Այս տարի տոնը կնշվի «Պարողների օրը պարողների համար» խորագրի ներքո: Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը երեկոյի առաջին մասում հանդես կգա հայկական և միջազգային պարեղանակների երաժշտական կատարումներով, նվագարանների հետ միասին ելույթ կունենան սիրված երգիչներ ԱՐՓԻՆ, ՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԸ և ԶԱՐՈւՀԻ ԲԱԲԱՅԱՆԸ:
Երեկոյի երկրորդ հատվածում անակնկալ կատարումներով կներկայանան Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողները:
ՀՀ ԿԳՄՍ Նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից պարարվեստի գործիչները` ոլորտի զարգացման գործում ավանդի համար կպարգևատրվեն մրցանակներով:
Տոմսերի արժեքը՝ 7000-15000 դրամ: