Armenian Gala
Ավանդաբար Ժամանակակից պարի SUMMEET միջազգային փառատոնի գլխավոր զարդը Հայկական ցուցադրությունն է, որը եզրափակում է շքեղ Գալա համերգը։ Հինգ տարբեր ներկայացում մեկ բեմում։
ՕԾԱՆԵԼԻՔԸ (հատված) ⠀
Բեմադրությունը հիմնված է Պատրիկ Զյուսքինդի համանուն վեպի վրա։ Այն հանճարի և միայնության մասին է։ Գլխավոր հերոսը՝ Գրենույը, հասկանում է, որ բոլորի պես չէ, բայց միևնույն է երազում է, որ մարդիկ ընդունեն և սիրեն իրեն, մինչդեռ ինքը չգիտի՝ ինչ բան է սերը․․․ ⠀
Պարուսույց՝ Վանեսա Հակոբյան ⠀ Տևողությունը՝ 4 րոպե ⠀
ՍԻԶԻՓՈՍ ⠀
Ներկայացման հիմքում էքզիստենցիալ փիլիսոփայությունն է, մասնավորապես՝ Ալբեր Քամյուի «Սիզիփոսի առասպելը» էսսեն։ Սիզիփոսն աբսուրդի հերոս է, ով ընկալվում է՝ որպես ընդվզող բանականություն։ Նա կյանքի ցիկլն է՝ դատապարտված մահվան ազատության․ աբսուրդի գիտակցումը բերում է ընդվզման, իսկ ընդվզման գիտակցումը՝ ազատագրման․․․ ⠀
Պարուսույց՝ Նելլի Մարտիրոսյան ⠀
Տևողությունը՝ 30 րոպե ⠀
ՀՈՒԴԱ
Յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս իր առաքելությամբ: Հիսուսը եկել էր մարդկությունը մեղքերից ազատագրելու, և գիտեր, որ դա պետք է լինի խաչելության և մատնության միջոցով: Այդ առաքելության համար էլ ընտրված էր Հուդան, ով այդ մասին չգիտեր․․․ ⠀
Պարուսույց՝ Սուսաննա Վարդանյան ⠀ Տևողությունը՝ 22 րոպե ⠀
ՆՈՆ-ԿՈՆՖՈՐՄԻԶՄ ⠀
Ներկայացումը 17-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների՝ մտերիմ ընկերներ ու անհաշտ մրցակիցներ Մոցարտի և Սալիերիի մասին է։ Կանոնապահ, զուսպ, աստվածավախ Սալիերին հանդիպում է թափթփված, անլուրջ, ազատախոս ու հանճարեղ Մոցարտին։ Այս հանդիպումը իրական պատիժ է դառնում ճանաչված ու հարգված կոմպոզիտորի համար և դրդում նրան ոճրագործության․․․ ⠀
Ռեժիսոր՝ Թերեզա Դադայան
Պարուսույց՝ Արշավիր Մուրադյան ⠀ Տևողությունը՝ 15 րոպե ⠀
ԿԱՆՉԻՐ ԻՆՁ, ԵՎ ԵՍ ԿԳԱՄ ⠀ Բեմականացումը մարմնավոր և հոգևոր կյանքի մասին է։ Մարդիկ չեն ծնվում և մահանում, կյանքը իրենց հոգիների ճանապարհն է, որին յուրաքանչյուրն իր առաքելությունը ունի, իսկ ցանկացած նոր սկիզբ նախորդ եղելության գագաթնակետն է։ Երկինքն իր դռները բացում է միայն նրանց համար, ովքեր ձգտում են սիրո և խաղաղության քաղաքակրթությանը։ Իսկ Երկիրը դառնացել է անտարբերությամբ։ Ուրեմն ու՞ր ենք սլանում այս թոհուբոհի մեջ։ Ու՞ր պետք է հասնենք, և որտե՞ղ պիտի կանգ առնենք... ⠀
Կանչիր ինձ և ես քեզ կպատասխանեմ։ Պարուսույց՝ Անահիտ Թորոսյան ⠀ Տևողությունը՝ 25 րոպե
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 դրամ:
