Ոսկոր / Սգացող կանայք / Խալի
Ոսկոր, Սգացող կանայք, Խալի [Պրեմիերա]
ՈՍԿՈՐ
Բեմադրիչ-խորեոգրաֆ՝ Ռիմա Պիպոյան
Երաժշտություն՝ Էքեհարդ Էլերս, Գրիշա Լիխտենբերգեր, Հենրի Փյորսել
Զգեստների նկարիչ՝ Քնքուշ Մալխասյան
Կատարող-արտիստներ՝ Միլենա Ղազարյան, Նաթելլա Բաղրամյան
Տևողություն՝ 20 րոպե
Բեմադրությունը ներշնչված է ամերիկացի գրող Կլարիսա Պինկոլա Էստեսի «Կանայք, որոնք վազում են գայլերի հետ. Առասպելներ և պատմություններ վայրի կնոջ արքետիպի մասին» գրքից, որը 145 շաբաթ մնացել է New York Times-ի բեսթսելլերների ցանկում և վաճառվել է ավելի քան երկու միլիոն օրինակով:
«Եթե փորձենք գնալ ավելի խորը, դեպի ավելի մռայլը կամ անճանաչելին՝ մենք կդիպչենք Ոսկորներին։ Դե ուրեմն, բացահայտեք ձեր հավիտենական հոգու այդ Հին Ոսկորներն ու թույլ տվեք, որ կիրքն ու ստեղծարար խելագարությունը ներխուժեն ձեր կյանք»։
Ներկայացման մեջ հին ոսկորներին կյանք ու հոգի տվող կինը հոմանիշ է ստեղծող, արարող կնոջը, որը ոչնչից կերտում է, անհնարինը դրաձնում իրական, անշուչը՝ շնչավոր, աներևույթը՝ շոշափելի, միայն պետք է կարողանալ այն ժամանակին բաց թողնել։
ՍԳԱՑՈՂ ԿԱՆԱՅՔ
Բեմադրիչ-խորեոգրաֆ՝ Ռիմա Պիպոյան
Երաժշտություն՝ Սերգեյ Ումրոյան, Հենրի Փյորսել
Զգեստների նկարիչ՝ Քնքուշ Մալխասյան
Տևողություն՝ 10 րոպե
Սգացող կանայք հին ժամանակներում մեծ նշանակություն են ունեցել և անբաժան մաս են կազմել հուղարկավորության ծիսակարգերի ժամանակ։ Որքան շատ էին այդ կանանց ճիչերը, նրանց լացի ձայնը և սգի գործողությունները, այդքան հարգված էր համարվում մահացած անձը։
Ներկայացումը ներշնչված է Սիդոն քաղաքում գտնված “Սգացող կանայք” սարկոֆագից։ Այստեց մենք տեսնում ենք սգացող կանանց վերափոխությունը, կարծես ժամանակի ընթացքում լացող կանանց կերպարը վերափոխվում է պայքարող կանանց տեսակի, որոնք ամուր են և անկաշկանդ իրենց որոշումներում և գործողություններում։ Այլեւս մենք տեսնում ենք նրանց ոչ թե որպես խմբի մի մաս, այլ անհատներ՝ երկաթյա կամք և ուժով, իսկ զգացմուքները թաքնված են մտքերի խորը շերտերում, որոնց ամեն գնով փորձում են ճնշել…
ԽԱԼԻ
Բեմադրիչ-խորեոգրաֆ՝ Ռիմա Պիպոյան
Երաժշտություն՝ Հայկ Կարոյի, Խազեր Երգչախումբ
Զգեստների նկարիչ՝ Քնքուշ Մալխասյան
Տևողություն՝ 30 րոպե
Ներկայացումը հայկական անանուն գորգի մի պատմություն է, որտեղ գորգի հիմնական հինգ գույները իրենց մեկնաբանությամբ պատմում է այն իրադարձությունները, որի միջով անցել է գորգը։
Խալի անվանումը առաջացել է Կարին քաղաքում հյուսվող հայնտի գորգերից, որոնք արաբ վաճառականները անվանում էին khali կամ ghali
Տոմսերի արժեքը՝ 2000 - 4000 դրամ։