Frank Sinatra at Livingston
"Հունիսի 4-ին Լիվինգսթոնում կկայանա բացառիկ երաժշտական երեկո՝ նվիրված Ֆրենկ Սինատրայի լեգենդար ստեղծագործություններին։
Երեկոյի ընթացքում կհնչեն՝ My way, New York, Strangers in the night, Can’t Take My Eyes Off You և այլ սիրված հիթերը՝ հիշվող մեղեդիներ, որոնք տարիներ շարունակ դարձել են սիրո և էլեգանտության խորհրդանիշ։
Երեկոն կուղեկցվի բարձրաճաշակ կատարումներով, բարձր խոհանոցի ուտեստներով և բարձրակարգ սպասարկմամբ՝ խոստանալով Լիվինգսթոնին հատուկ բարձր ճախրանք։
Երեկոյի սկիզբը՝ 20:00
Դրես կոդ՝ դասական, կոկտեյլային
Հյուրերի նվազագույն թիվը՝ 2
Մուտքավճարը 1 անձի համար՝ 10000 դրամ
Հասցե՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1
* Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Երվանդ Երզնկյանի ղեկավարած Լիվինգսթոն ջազ նվագախումբը և սիրված մեներգիչներ։
** Խնդրում ենք նկատի ունենալ, որ նշված կատարումներից որոշները կարող են չհնչել՝ կախված երեկոյի ընթացքում ելույթ ունեցող մեներգիչներից։"
Կազմակերպիչ՝ Հայր և որդի Երեմյաններ ՍՊԸ
