ԴԲԱ Summer
ԴԲԱ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՄԱՌ Է
Օգոստոսի 10-11
Օգոստոսի 10-11 Deads Poets Club-ը բոլորին հրավիրում է յուրօրինակ, ֆանտաստիկ դեմքերով-դեպքերով, իրադարձություններով և անակնկալներով լի երաժշտական միջոցառմանը, որը տեղի կունենա Լոռվա հրաշալի անկյուններից մեկում՝ Դեբատուն/DebaTøun հյուրատանը։
Մեր երաժիշտների մասին երկար խոսելն անիմաստ է, պարզապես նշենք անունները՝ Արտյոմ Մանուկյան, Կարեն Մամիկոնյան, Դավիթ Մելքոնյան, Մեսրոպ, Շաու, Ա․Չիլլա, Սերժո, Արեգ Այդինյան։ Ծրագրում ընգրկված են բազմաժանրային կենդանի կատարումներ և DJ սեթ։
10/08 ՝ լիքը թօօյն երաժշտություն՝ ջամմինգ, գժական իմպրովիզներ, DJ պարային մյուզիք, հանդիպումներ, զրույցներ ողջ գիշեր։
11/08՝ նախաճաշ արտիստների հետ, հանգիստ բնության գրկում՝ կենդանի երաժշտության ներքո։
Արժեքը՝ 10000 դրամ, ներառված հյուրասիրություն միջոցառման հովանավորից, ԿԱՐԱՍ գինու գործարանից։
Հ․Գ․ Տեղում գործելու է բար և խոհանոց:
