Անսանձ կնոջ սանձահարումը
«ԹԱՏՐՈՆ ՏԱՆԻՔՈՒՄ»-ում շեքսպիրյան գլուխգործոցի պրեմիերա է։
«Երբ երկու մեծ կրակ միավորվում են, նրանք այրում են ամեն բան, ինչ իրենց սնուցում է: Թույլ քամուց բոցը ուժեղանում է, ուժեղ պորթկումից՝ մարում:»
«Անսանձ կնոջ սանձահարումը» Ուիլյամ Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։
Իտալիա, 16-րդ դար։ Հարուստ վաճառականն երկու դուստր ունի: Կրտսեր աղջկա՝ համեստ Բիանկայի համար փեսացուների հերթ է գոյացել՝ մեկը մյուսից գեղեցիկ ու հարուստ։ Սակայն ավանդույթի համաձայն նրան չեն կարող ամուսնացնել ավագ քրոջից առաջ։ Իսկ մյուս դստեր՝ անհանդուժելի և կամակոր Կատարինայի համար հավակնորդներ չկան։
Մի օր քաղաք է գալիս Պետրուչիո անունով մի անծանոթ և որոշում ամուսնանալ։ Որպես հետևանք մի շարք հետաքրքրաշարժ, զվարճալի և բուռն իրադարձությունների, մեր հերոսին վերջապես հաջողվում է սանձահարել կամակոր կնոջը։
Բեմադրող ռեժիսոր՝ Արթուր Սահակյան։
Դերերում՝ Սաշ Սուքիասյան, Հռիփսիմե Նահապետյան, Տաթև Հովակիմյան, Լիլիթ Սարգսյան, Մերի Մովսեսյան, Լյովա Խուրշուդյան, Սուրեն Թովմասյան, Հարություն Մելիք-Բեկյան, Անդրանիկ Ավագյան, Հայկ Աֆրիկյան, Համլետ Առաքելյան, Գրիգոր Խոջայան, Անդրանիկ Անտոնյան։
Ներկայացումից առաջ Ձեզ են սպասում թեմատիկ համերգային ծրագիր և Dargett՝ Հայաստանում առաջին քրաֆթ գարեջրի հյուրասիրություն:
Սկիզբը՝ 20:30
Հասցե՝ Հալաբյան 22/5 (ՍԱՍ Պլազա)
Տոմսերի արժեքը՝ 6000-8000
Եկեք տանիք, եթե ցանկանում եք բուռն, բայց և անհոգ, զվարճալի, բայց սիրառատ իրադարձությունների մասը դառնալ։