Театр
Քեզ համար
Փետրվարի 20-ին սիրով հրավիրում ենք «Թատրոն Տանիքում»՝ դիտելու «Քեզ համար» ներկայացումը!
Սիրո տոներին ընդառաջ ներկայացնում ենք մի պատմություն, որտեղ ամեն ինչ զարգանալու է հենց ձեր աչքի առաջ՝ լի հոգևոր խոհերով և անսպասելի շրջադարձերով։
«Բացարձակ սերն անզոր է թե ժամանակի, թե տարածության դիմաց, այն կարող է արտահայտվել անգամ բովանդակալից լռությամբ»։
Մինչ ներկայացումը՝ թեմատիկ համերգային ծրագիր և տաք գլինտվեյնի ու սուրճի հյուրասիրություն։
Սկիզբը՝ 20:00
Տոմսերի արժեքը՝ 5000-8000 դրամ
Հասցե՝ Հալաբյան 22/5 (SAS Plaza)
Տանիքը սիրով սպասում է Ձեզ: