Women's Day / Vahagn Hayrapetyan TRIO at Takri
Մարտի 8-ին, կանանց միջազգային օրվան նվիրված, գեղեցիկ և անկրկնելի երեկո <<Տակռի>> ում։
Ամենագեղեցիկ ջազը ամենագեղեցիկ օրվա կապակցությամբ.
Վահագն Հայրապետյանը և ընկերներն, այս տոնական երեկոյի ընթացքում, կներկայանան յուրահատուկ համերգային ծրագրով։ Իսկ <<Տակռի>> ի ջերմ մթնոլորտը, տրամադրող միջավայրը, համեղ և բազմազան խոհանոցը տոնական երեկոն կդարձնեն լիակատար։
Եվ, բնականաբար, այս երեկո, բոլոր ներկա գտնվող կանանց և աղջիկներին սպասում են գեղեցիկ նվերներ։ Իսկ այն կանանց և աղջիկներին, ում ծննդյան օրն է այսօր` ևս մեկ գեղեցիկ անակնկալ...
Տոմսերի արժեքը՝ 6,000 - 8,000 դրամ
Նվիրեք տոն Ձեր սիրելիներին, իմաստավորեք այս օրն ու ժամանցը
քաղաքակիրթ և քաղաքային մի վայրում, որտեղ մի՜շտ սիրով սպասում են Ձեզ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ներքևի հարթակի ձախակողմյան հատվածից բեմը տեսանելի չէ։
Տոմսերը վաճառվում են բացառապես ըստ սեղաններին նշված քանակների:
Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսերի վերադարձ չի’ իրականացվում: Սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Տղամարդկանց մուտքը շորտերով արգելվում է։
