«Սիրագորով կանայք»
Ռոբեր Տոմայի «Սիրագորով կանայք» ներկայացումը բացահայտում է ութ կանանց փակ աշխարհը՝ լի լարվածությամբ, գաղտնիքներով ու անսպասելի բացահայտումներով։ Գործողությունները զարգանում են մեկուսացված առանձնատանը, որտեղ նրանք ակամա դառնում են միմյանց կասկածելու և բացահայտելու գլխավոր շարժիչ ուժը։ Դրսի աշխարհից կտրված՝ կանայք ստիպված են նայել ոչ միայն իրար, այլև սեփական անցյալին, որը պարզվում է ավելի շատ գաղտնիքներ է թաքցնում, քան նրանք կցանկանային ընդունել։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել այդ տանը։ Ո՞վ է խաղում երկակի խաղ, և որո՞նք են նրանց լռության գինը։ Դետեկտիվ առեղծվածն ու հումորը շաղախվում են դրամատիկ բացահայտումներով՝ ընդգծելով մարդկային բնավորության բարդությունները։ Եվ որքան մոտ են նրանք ճշմարտությանը, այնքան ավելի խճճվում է պատմությունը…
Տոմսերի արժեքը՝ 2000 և 3000 դրամ։
