High Time Project At Takri
Հոկտեմբերի 9-ին, երիտասարդ, բայց շատ հետաքրքիր, դրական էմոցիաներ և բարձր տրամադրություն պարգևող HIGH TIME PROJECT-ը և երեկոյի հատուկ հյուր, հրաշալի երգչուհի Եվա Սուջյանը <<Տակռի>> ում։
Այս երեկո, ծրագրում` հայկական ժողովրդական սիրված երգերի հետաքրքիր մշակված` cover տարբերակներ, ինչպես նաև` արտասահմանյան ամենասիրված և ճանաչված ստեղծագործությունների հարուստ ընտրանի, և, բնականաբար, յուրահատուկ տեղ են զբաղեցնելու Եվա Սուջյանի հետ ներկայացվող մի քանի ամենասիրված համաշխարհային գործերը։
Գեղեցիկ և իմաստավորված երեկո անցկացրեք մի վայրում, որտեղ միշտ սիրով սպասում են Ձեզ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ներքևի հարթակի ձախակողմյան հատվածից բեմը տեսանելի չէ։
Տոմսերը վաճառվում են բացառապես ըստ սեղաններին նշված քանակների:
Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսերի վերադարձ չի’ իրականացվում:
Մեկ սեղանը կարող է ամրագրվել միայն մեկ հոգու անունով :
Սպորտային համազգեստով մուտքն արգելվում է:
Տղամարդկանց մուտքը շորտերով արգելվում է։
Տոմսերի արժեքը՝ 3000, 4000 և 5000 դրամ։
