Անբան Հուռին Ամանորին
Անբան Հուռին Ամանորին │3+
Հեղինակ՝ Ըստ Հովհ. Թումանյանի համանուն հեքիաթի
Բեմականացումը, բեմադրությունը՝ Սարգիս Շողունց
Երաժշտությունը, երգերի խոսքերը, գործիքավորումը՝ Վահե Հայրապետյան
Բեմանկարիչ`Տիգրան Հարությունյան
Զգեստների նկարիչ՝ Մարինա Թադևոսյան
Լուսային նկարիչ՝ Հայկ Աղաբեկյան
Պարուսույց` Նունե Կիրակոսյան
Ներկայացումը պատմում է մի աղջկա մասին, ով չի սիրում աշխատել։ Մայրը ամեն կերպ փորձում է նրան աշխատել սովորեցնել, քանի որ ամուսնանալուց հետո նա պարտավոր է տան բոլոր գործերն իր վրա վերցնել։ Սակայն բոլոր ջանքերը մնում են ապարդյուն։ Հուռին ամուսնանում է թվացյալ հարուստ վաճառականի հետ, բայց չի փոխում իր վարքը և շարունակում է ոչինչ չանել։ Ի վերջո, մայրը գտնում է մի անսովոր լուծում, որը վերջապես կարգավորում է իրավիճակը․ Հուռիի ամուսինը պատրաստակամորեն ընդունում է այդ որոշումը և իր վրա է վերցնում տնային գործերի բեռը։
Ի դեպ, ներկայացումից առաջ ձեզ հյուր կգան Ձմեռ Պապն ու Ձյունանուշը։
Տոմսերի արժեքը՝ 1500, 2000, 3000 ՀՀ դրամ
Կազմակերպիչ՝ Մարիետա Հովհաննիսյան ԱՁ
