Երևանի գինու օրեր 2025 / Yerevan wine days 2025
ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ 2025
Հունիսի 6, 7, 8 | Թումանյան, Մոսկովյան, Սարյան փողոցներ
Հայաստանը՝ որպես աշխարհի հնագույն գինեգործական կենտրոններից մեկը, պատրաստվում է նորից իր դռները բացել գինու սիրահարների առջև։
Հունիսի 6-ին, 7-ին, 8–ին Երևանի սրտում տեղի կունենա գինու ամենասպասված իրադարձությունը՝ համախմբելով հարյուրավոր գինեգործների, ռեստորանների, երաժիշտների և հազարավոր այցելուների։
«Երևանի Գինու Օրեր» փառատոնը, որն արդեն 9-րդ անգամ է կազմակերպվում «ԷվենտՏուրա» իրադարձային զբոսաշրջության զարգացման գործակալության կողմից, դարձել է իրադարձային զբոսաշրջության վառ խորհրդանիշ՝ ստանալով միջազգային ճանաչում և արժանանալով մի շարք մրցանակների։
2024-ին փառատոնը ունեցել է 120,000+ այցելու, որից 30%-ը՝ զբոսաշրջիկներ, իսկ տնտեսական ազդեցությունը գերազանցել է 25 մլն ԱՄՆ դոլարը։ Գինեգործները վաճառել են շուրջ 42,000 շիշ գինի, սահմանելով նոր ռեկորդ։
Այս տարի սպասվում է՝
- Մինչև 100 գինեգործական ընկերություն
- Ավելի քան 250 գործընկեր
- Գինու համտեսներ, համադրման դասընթացներ, մաստեր-կլասներ
- Երաժշտական ծրագրեր, ֆլեշմոբեր, թեմատիկ ներկայացումներ
«YereWine» աուդիոպերֆորմանս՝ գինու պատմություն՝ 3D ձայնային տեխնոլոգիաներով
Նորույթ 2025-ին – YOUR WINE DAY ROUTE / ՔՈ ԳԻՆՈՒ ՕՐՎԱ ՃԱՆԱՊԱՐՀԸ Ճանապարհային փոքրիկ քարտեզները ձեզ կտան մշակույթով, գինով ու պատմությամբ լի ուղիներ՝ Երևանում և մարզերում։
Ներառված են․ թանգարաններ, գինեգործարաններով և այգիներով շրջայցեր, վարպետության դասեր, համադրության ու համտեսի դասընթացներ, տեսարժան վայրեր և ժամանցային ծրագիր ու փառատոնի այց։
Քարտեզները կլինեն էլեկտրոնային և տպագիր տարբերակներով՝ որպես հուշանվեր և ուղեցույց։
Փառատոնը նաև կարևորում է էկոլոգիական պատասխանատվությունը։ Արգելվում է պլաստիկի օգտագործումը, խրախուսվում է ապակե բաժակների կրկնակի օգտագործումը։ 2024-ին վերամշակվել է մոտ 1000 կգ թղթային տոմսակ, խնայվել է շուրջ 100,000 պլաստիկ բաժակ։
Փառատոնի մուտքն ազատ է։
Բայց գինիները համտեսելու և խաղարկություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ «Գինին Վայելելու Փաթեթը», որը կարող եք ձեռք բերել նվեր քարտի տեսքով։
Այս նվեր քարտով կարող եք խուսափել հերթերից կամ զարմացնել սիրելիին յուրահատուկ նվերով։
Գինը՝ 12,000 դրամ
ՆՎԵՐ ՔԱՐՏԸ ՁԵԶ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ՝
Փառատոնի օրերին՝ 06–08 հունիս, ժամը 16:00–22:00 ստանալ «Գինին Վայելելու Փաթեթը» նախավաճառքի տաղավարից։
ԳԻՆԻՆ ՎԱՅԵԼԵԼՈՒ ՓԱԹԵԹԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
- Բրենդավորված գինու բաժակ
-12 համտեսի տոմսակ
- Պատյան բաժակի համար
- Տեղեկատվական բուկլետ՝ քարտեզով
- Խաղարկության կտրոն
-Նվերներ, QR կոդերով առաջարկներ
- «Կարասի տիեզերք»՝ գինու մշակույթի պատմություն
ՆՎԵՐ ՔԱՐՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
• Նվեր քարտը կարծր ֆիզիկական քարտ է, որն օգտագործվում է միայն մեկ անգամ՝ փառատոնի օրերին։
• Փաթեթի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնին նվեր քարտը։
• Քարտը չի ենթակա վերադարձի, փոխանակման կամ կանխիկացման։
• Կորցնելու կամ վնասելու դեպքում այն չի վերականգնվում, և ոչ մի կերպ հնարավոր չէ փոխարինել պատճենով կամ լուսանկարով։
• Վավեր է մինչև՝ 08.06.2025թ., ժամը 22:00։