Նռնենի
ՊՐԵՄԻԵՐԱ #ՀանդArt-ում
«ՆՌՆԵՆԻ» Հունիսի 11, 12
Դրամատիկական կատակերգություն՝ իրական դեպքերի հիման վրա։
Սիրելի հանդիսատես,
ՀանդArt մշակութային այգին կրկին բացում է իր դռները նոր թատերական պատմության առաջ։
«ՆՌՆԵՆԻ»՝ ներկայացում սիրո, խղճի և մարդկային հարաբերությունների մասին։ Երբեմն մի փոքր քայլը կարող է ամբողջությամբ փոխել ճակատագրերը։ Երբ սերը դառնում է պարտք, իսկ խիղճը՝ որոշում, մարդը կանգնում է բարդ ընտրությունների առաջ։
Իրական դեպքերի հիման վրա ստեղծված այս կատակերգությունը կզարմացնի Ձեզ անսպասելի շրջադարձերով, կծիծաղեցնի սուր հումորով և կհուզի անկեղծությամբ։
Ներկայացումը համադրություն է թեթևության ու խորության, պարզության ու բարդ իրականության միջև։
Դերասաններ
ՀՈՒՆԻՍ 11, 12 19։00
ՀՀ վաստակավոր արտիստ՝ Ջուլիետա Ստեփանյան
ՀՀ վաստակավոր արտիստ՝ Լուիզա Ղամբարյան
Ագնեսա Շահնազարյան
Արծրուն Հարությունյան
Հեղինակ և բեմադրիչ՝ Տիգրան Գյուլումյան
Տեղերը սահմանափակ են
Բյուրական, #ՀանդArt այգի
Տոմսերի արժեքը՝ 5000-12.000 դրամ: