PARlez FRANÇAIS
SUMMEET ժամանակակից պարի միջազգային 5-րդ փառատոնը ներկայացնում է «PARlez Français» հայ-ֆրանսիական նախագիծը։
Մասշտաբային այս ծրագրի արդյունքում հայ արտիստներն արդեն երկրորդ տարին անընդմեջ հնարավորություն ունեն մեկնել Փարիզի ACTS ժամանակակից պարի դպրոց՝ միջազգային լաբորատորիային մասնակցելու։
ACTS դպրոցի հետ երկարատև համագործակցության արդյունքում տարածաշրջանի արտիստները հնարավորություն ունեցան Երևանում հանձնել ընդունելության քննությունը՝ Փարիզի ժամանակակից պարի լավագույն դպրոցներից մեկում սովորելու համար։ Իսկ նախորդ տարվա սեպտեմբերից Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում մեկնարկել է ժամանակակից պարի միջազգային բակալավրի ծրագիրը, որը թույլ է տալիս հայ երիտասարդներին սովորել ժամանակակից պարի լավագույն մասնագետների մոտ։
Հունիսի 27-ին ժամը 19:00- ին հրավիրում ենք բոլորին Համազգային թատրոն՝ տեսնելու այս աննախադեպ ծրագրի արդյունքը։
ՄԵԿ ՍԻՐՏ ԱՎԵԼ | ENCORE UN CŒUR
ԵԹԿՊԻ-ի ժամանակակից պարի միջազգային բակալավրի ուսանողներ (Երևան, Հայաստան)
Ավելի ու ավելի ավտոմատացվող աշխարհում և ավելի ու ավելի շատ սպառող հասարակությունում այս ներկայացումը խորհում է հասարակության կաղապարում հայտնված մարդկանց մասին։ Աբսուրդի հասցնելով հնարավորն ու անհնարը՝ «Encore un cœur»-ը ցույց է տալիս, որ տեխնածին մեր աշխարհում կենդանի էակները դեռևս ապրելու հնարավորություն ունեն։
Պարուսույցներ՝ Ալիսիա Մարինո, Լու-Էն Մերկյուրի (Ֆրանսիա)
Տևողությունը՝ 15 րոպե
16+
Ի՞ՆՉ ԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ | WHAT HAVE WE LOST
ACTS Contemporary Dance School (Փարիզ, Ֆրանսիա) Բեմականացումը խորհում է կլիմայական կոլապսի շուրջ։ Գլխավոր հերոսն այստեղ մարմինն է իր ամբողջականությամբ՝ հոգով և միս ու արյունով, բանականությամբ և զգացմունքներով։ Հեգնող և ակտիվ մարմինը թույլ է տալիս արտահայտել այն, ինչ հնարավոր չէ բառերով ասել, այն, ինչի մասին լռում է հասարակությունը՝ փորձելով լռեցնել և կաղապարել նաև մարմինները։
Պարուսույց՝ Լու-Էն Մերկյուրի (Ֆրանսիա)
Կատարողներ՝ Պրիսցիլա Կուանգ, Լու-Էն Մերկյուրի
Երաժշտությունը՝ Pink Floyd
Տևողությունը՝ 15 րոպե
16+
ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ | BETWEEN EXPECTATIONS
«PARlez Français» լաբորատորիայի մասնակիցներ (Ֆրանսիա, Հայաստան) Ներկայացումն ուսումնասիրում է կնոջ դիրքն աշխարհում՝ հատկապես
Եվրոպայում և Կովկասում։ Բեմում տեսնում ենք կանացիության տարբեր ձևակերպումներ։ Հաճախ կին լինելը նշանակում է լուռ լինել՝ աշխատելով համապատասխանել ընտանիքի և հասարակության բազմաթիվ սպասումներին ու միայնակ հաղթահարելով հակասություններն ու պատասխանատվությունը։
Ներկայացումն անդրադառնում է նաև տղամարդկանց, ովքեր նույնպես անտեսանելի համակարգի գերին են, որն ստիպում է հասարակական տարբեր
դերեր կատարել և մարդուն հեռացնում իրենից։ Այս հակամարտությունում պարը երկխոսության և վերաիմաստավորման հնարավորությունն է։
Պարուսույցներ՝ Լու-Էն Մերկյուրի (Ֆրանսիա), Վալերիա Կասպարովա (Հայաստան)
Կատարողներ՝ Պրիսցիլա Կուանգ, Ալիսի Մարինո, Ալբերտ Չախալյան, Վոլոդյա Հախումյան
Երաժշտությունը՝ Հայկ Կարոյի, հայ հոգևոր երաժշտություն
Տևողությունը՝ 30 րոպե
16+
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 դրամ: