Кукольный
Ինչպես ծաղկեց գազարը
Հոկտեմբերի 25-ին | Ժամը՝ 11։00
«Ինչպես ծաղկեց գազարը» (հեղինակ՝ Կատարինա Մացուրովա) Ինտերակտիվ տիկնիկային ներկայացում Էռնեստի այգում մի բույս է աճել, բայց այն չի ծաղկում:
«Ախր ինչու՞ չես ծաղկում »,- մտածում էր արջուկը:
Բայց արի ու տես, որ նա չէր էլ պատկերացնում, թե ի՜նչ է կատարվում հողի տակ:
Ներկայացում աշխարհի ամենաբարի արջուկի, նրա հարևան ճագարների ընտանիքի և ամենախորհրդավոր «ծաղկի» մասին:
Տարիքը՝ 3+
Տևողությունը՝ 45 րոպե
Վայրը՝ Լոֆթ, Մոսկովյան 3
Տոմսի արժեքը՝ 3000 դրամ թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար։
Կհանդիպենք Խաղարանում
Կազմակերպիչ՝ Գոհար Առաքելյան ԱՁ
