Ճանապարհորդություն տիեզերքով ՝ գիտություն 10-14 տարեկանների համար
Գիտության հետ մեր ճանապարհորդությունը, ամենայն հավանականությամբ, սկսվել է հենց տիեզերքի հանդեպ մեր հետաքրքրասիրությունից։ Ինչո՞ւ է լուսինը կլոր, ինչու՞ է հայտնվում ու անհետանում։ Ինչո՞ւ է արևը մեզ տաքացնում, իսկ լուսինը՝ ոչ։
Արդի ակադեմիայի մեկանգամյա, ինտերակտիվ դասընթացը հրավիրում է 10-14 տարեկան պատանիներին միասին բացահայտելու տիեզերքի կախարդական կառուցվածքը և այն ուժերը, որոնք մեզ բերել են 21-րդ դար։
Միասին կհասկանանք՝
! Ինչպե՞ս են աշխատում արբանյակները
! Ի՞նչ փորձարկումներ են արվում միջազգային տիեզերակայանում
! Ինչպե՞ս է դասավորված Արեգակնային համակարգը
! Ինչպե՞ս է գիտությունը փոխում մեր կյանքը՝ ֆիզիկայից մինչև պրոդուկտների նախագծում
! Ինչպե՞ս է տեսական գիտելիքը դառնում իրականություն
Դասընթացը ոչ թե պարզապես դասախոսություն է, այլ իրական ճամփորդություն դեպի տիեզերք՝ տեսողական նյութերով, մոդելավորումներով և քննարկումներով։ Սա հիանալի հնարավորություն է ձեր երեխայի մեջ սերմանելու հետաքրքրություն դեպի ֆիզիկա, քիմիա, գիտություն, ինժեներիա և տեխնոլոգիաներ և գուցե անգամ իր ապագա մասնագիտություն։
Սպասում ենք ձեզ Արդի ակադեմիայում՝ բացահայտելու տիեզերքը՝ իր կախարդանքով։
Տոմսերի արժեքը՝ 8000 դրամ
Կազմակերպություն՝ «Արդի Կրթության Ակադեմիա» հիմնադրամ
