Концерты
Սեր և Երևան
Հուլիսի 23-ին Լիվինգսթոնի բեմում ճախրելու են սերն ու Երևանը։
Աշխարհի ամենագեղեցիկ զգացմունքի՝ սիրո մասին հազարավոր երգեր են գրվել, սակայն երևանյան սիրո երգերն առանձնանում են իրենց խորությամբ, հոգով և պատմությամբ։
Արսեն Սաֆարյանի, Սյուզաննա Մելքոնյանի, Արմեն Խորոզյանի և Աղվան Պապոյանի կատարմամբ կհնչեն՝ «Քո անունը, սեր իմ», «Բայց դու չես գալիս», «Ասում են, թե․․․», «Երևանը մենք ենք», «Անցնում ես նազով», «Արեգակին պետք է հեռվից նայել», «Սեր Աստծո» և այլ հայտնի ստեղծագործություններ։
Անցկացրեք Ձեր երեկոները բարձրորակ երաժշտության, բարձր խոհանոցի և բարձրակարգ սպասարկման միջավայրում։
Երեկոյի սկիզբը՝ 20:00
Դրես կոդ՝ կոկտեյլային
Մուտքավճար՝ 10000 դրամ
Նվազագույն հյուրերի թիվը՝ 2
Հասցե՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1
