Yerevan Jan
"Հունիսի 30-ին Լիվինգսթոում կհնչեն Երևանի և երևանցիների մասին ամենասիրելի ու հայտնի ստեղծագործություններ:
«Երևան ջա՜ն» խորագրով երեկոյի ընթացքում կհնչեն՝ «Անցնում ես նազով», «Չքնաղ երազ», «Սիրո հասակ», «Մեղեդի», «Սա Երևանն է»․ մեղեդիներ, որոնք ժամանակի ընթացքում դարձել են մայրաքաղաքի հոգու և գույների խորհրդանիշ։
Մանկությունից ծանոթ այս ստեղծագործությունները երեկոն կլցնեն մայրաքաղաքի հանդեպ սիրով, հիշողություններով և յուրահատուկ տրամադրությամբ՝ ստեղծելով ջերմ ու չկրկնվող մթնոլորտ։
Իսկ երեկոն կուղեկցվի ռեստորանի պատշգամբներից դեպի Երևան բացվող պանորամային տեսարանով։
Երեկոյի սկիզբը՝ 20:00
Դրես կոդ՝ դասական, կոկտեյլային
Հյուրերի նվազագույն թիվը՝ 2
Մուտքավճարը 1 անձի համար՝ 10000 դրամ
Հասցե՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1
* Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Երվանդ Երզնկյանի ղեկավարած Լիվինգսթոն ջազ նվագախումբը և սիրված մեներգիչներ։
** Խնդրում ենք նկատի ունենալ, որ նշված կատարումներից որոշները կարող են չհնչել՝ կախված երեկոյի ընթացքում ելույթ ունեցող մեներգիչներից։"
Կազմակերպիչ՝ «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ
