Վոկալ Երաժշտության Երեկո
Վոկալ Երաժշտության Երեկո
Օգոստոսի 22-ին՝ ժամը 19։30-ին վոկալ երաժշտության անկրկնելի երեկո է սպասվում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ համերգասրահում:
Հայ հոգևոր և աշխարհիկ երգերով հանդես կգա Մայիլյան Վոկալ Եռյակը հետևյալ կազմով՝
ՀՀ վաստակավոր արտիստ
Աննա Մայիլյանը (գեղ. ղեկավար),
Լուիզա Երեմյանը,
Անահիտ Գաբրիելյանը։
Մայիլյան Վոկալ Եռյակ-ը հիմնադրվել է 2009 թ-ին՝ Աննա Մայիլյանի կողմից։
2013 թ-ին Եռյակը արժանացել է Ազգային Երաժշտական
Մրցանակաբաշխության մրցանակի որպես տարվա լավագույն ազգային
ձայներիզ ունեցող համույթ: Համերգներով մասնակցել է ինչպես հայրենի
տարբեր բեմերում, այնպես էլ արտերկրում ՝ Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա,
Ռումինիա, ԱՄՆ։ Եռյակի երգացանկոում տեղ են գտնում ոչ միայն հայ ազգային
և հոգևոր երգեր, նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ գրված
երեք ձայնի համար։
Հանդիսատեսը երեկոյի ընթացքում կունենա եզակի հնարավորություն՝
ծանոթանալու տուն-թանգարանի ցուցադրությանը։
Տոմսի արժեքը՝ 3000 դրամ
Evening of Vocal Music
On August 22 at 7:30PM an unforgettable evening of vocal music awaits you in the beautiful concert hall of Aram Khachaturian Museum! Armenian sacred and secular music will be performed by Mayilyan Vocal Trio:
Honored Artist of Armenia- Anna Mayilyan (artistic director)
Luiza Yeremyan
Anahit Gabrielyan.
Mayilyan Vocal Trio was founded in 2009 by Anna Mayilian. In 2013, the Trio received the
National Music Award for the Best National Album of the year.
Throughout the years, the Trio held concerts both Armenia and abroad: Iran, Russia, France,
Romania and the USA. The Trio’s repertoire includes not only Armenian national and spiritual
songs, but also works by Armenian composers written for trios.
During the intermission you will have a great opportunity to get acquainted with the exhibition
of the Museum!
Ticket price – 3000 AMD
