Երաժշտություն սահմաններից այն կողմ
«Երաժշտություն սահմաններից այն կողմ»
Սեպտեմբերի 10 | 19:00
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ (Աբովյան 2)
Դարձեք այս միջմշակութային գեղեցիկ երեկոյի մի մասը, որը երաժշտության միջոցով կկամրջի հայկական հոգին և եվրոպական արվեստը։
Համերգի հատուկ հյուրն է պրոֆեսոր Թոմաս Ֆելոն (Գերմանիա)՝ միջազգային ճանաչում ունեցող կիթառահար և կոմպոզիտոր, ում արվեստը համատեղում է դասական և ժամանակակից ոճերը։
Բեմում կլինեն հայ և գերմանացի հայտնի կատարողներ՝
Լիլիթ Պետրոսյանը, քանոն
Ռուբեն Կոզինը, դաշնամուր
Հարություն Չքոլյանը, դուդուկ
Վահան Սարգսյանը, դասական կիթառ
Վալերիա Գալիմովան, դասական կիթառ
Ծրագրում ներկայացված են հայկական և եվրոպական ստեղծագործություններ Կոմիտասից, Սայաթ-Նովայից, Բադալյանից և ժամանակակից հայ կոմպոզիտոր Ծովինար Հովհաննիսյանից մինչև Իսահակ Ալբենիզի, Մաթիաս Դյուպլեսի, ինչպես նաև Թոմաս Ֆելոյի ինքնատիպ ստեղծագործությունները՝ հայկական պրեմիերաներ՝ «Երևան» և «Արարատ» խորագրերով։
Տոմսերի արժեքը՝ 3000-5000 դրամ
Կազմակերպիչ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա ՊՈԱԿ
