Գրաֆիկ դիզայնի դասընթաց սկսնակների համար / Umba Training
Դասընթացի արդյունքում՝ Կտիրապետեք գրաֆիկ դիզայնի հիմնական գործիքներին՝ Adobe Illustrator և Adobe Photoshop։ Բացի այդ, կսովորեք AI գործիքներով գեներացնել բարձրորակ նկարներ և վիզուալ նյութեր, Կծանոթանաք կոմպոզիցիայի, գունատեսության, տառատեսակների ընտրության և տպագրության կանոններին, ինչը կօգնի ստեղծել վիզուալ համահունչ և գրավիչ նախագծեր, Կսովորեք ստեղծել տարբերանշաններ (լոգոներ), գովազդային պաստառներ, մենյուներ, թռուցիկներ, փաթեթավորման դիզայն և այլ գրաֆիկական նյութեր՝ կիրառելով ստացած գիտելիքները գործնականում, Կաշխատեք անհատական նախագծերի վրա, որոնք կկազմեն ձեր պորտֆոլիոն՝ պատրաստ ներկայացնելու հնարավոր գործատուներին կամ հաճախորդներին։
Դասընթացի ծրագիրը՝ 3 ամիս (24 դաս), շաբաթական 2 օր, օրական 2 ժամ, երեքշաբթի 19:00 և շաբաթ 11:00, Դասընթացը ներառում է և՛ տեսական մաս, և՛ գործնական քեյսերի քննարկում, և՛ տեխնիկական առաջադրանքներ:
Տոմսերի արժեքը՝ 65000 դրամ:
Կազմակերպիչ՝ «ՈՒՄԲԱ» ՍՊԸ
