Սթրիթ Արտ Փառատոն 2025
Սթրիթ Արտ Փառատոն 2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ
ՆՓԱԿ-ի նախաձեռնությամբ օգոստոսի 22-ին տեղի կունենա «Սթրիթ Արտ 2025»
փառատոնի մեկնարկը։
ՆՓԱԿ-ը «Սթրիթ Արտ Փառատոն 2025»-ի շրջանակում, համագործակցելով NLL-ի եւ Artistik Rezo
-ի հետ, ներկայացնում է «Փարիզ-Երեւան. Սթրիթ Արտ» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20
խորհրդանշական հեղինակների 25 բնօրինակ աշխատանքներ՝ ստեղծված
արվեստանոցում, ինչպես նաեւ երեք հայ արվեստագետների կողմից տեղում արված (in
situ) աշխատանքներ։
Այցելուները կունենան բացառիկ հնարավորություն Երեւանում տեսնելու աշխարհահռչակ
արվեստագետների ստեղծագործությունները
Արտիստներ՝ Բենքսի, Բո, Կլե, Դրան, Էվազե՛Սիր, Ժիլբեր1, Գրի1, Ժաս, Ժակ Վիլլեգլե,
Ժոնկ, Քաշինք, Քրակեն, Լոգան Հիքս, Մարիամ Էներգետիկ, Մանկիբերդ, Օկուդա, Օզմո,
Պանտոնիո, Ռոմեն Ֆրոկե, Սեթ, Շեփարդ Ֆեյրի, Սիրանուշ Աղաջանյան, Տարոն
Մանուկյան։
Համադրողներ՝ Նիկոլա Լոգերո-Լասեր, Արամ Զուրաբյան։
Ազդագրի ձեւավորումը՝ Իվանա Կրչադինաց
Բացում՝ օգոստոսի 22, 2025 | 19:00
Վայր՝ ՆՓԱԿ (Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն), Բուզանդ 1/3,
Երեւան
Ցուցահանդեսի տեւողությունը՝ 4 ամիս
Ցուցահանդեսի բացումը կուղեկցվի Սեւան Շահմիրեանի կենդանի կատարմամբ, ով իրանահայ
կոմպոզիտոր, պրոդյուսեր եւ բազմաինստրումենտալիստ է, հայտնի է իր հուզական եւ
կինեմատոգրաֆիկ էլեկտրոնային հնչողությամբ։
Կենդանի կատարման սկիզբ՝ 20։30։
Փառատոնը ներառում է նաեւ մի շարք կրթական եւ հանրային միջոցառումներ, այդ թվում՝
Ապարան քաղաքում մեծածավալ որմնանկարի ստեղծումը: Այս միջոցառումների
նպատակն է խթանել համայնքի ներգրավվածությունը, խրախուսել ստեղծագործական
փոխանակումը եւ առաջարկել նոր հեռանկարներ Հայաստանի քաղաքային միջավայրի
վերաբերյալ։
«Սթրիթ Արտ փառատոն 2025»-ն իրականացվում է ՀՀ Կրթության, Գիտության,
Մշակույթի եւ Սպորտի նախարարության ֆինանսավորմամբ եւ Հայաստանում Ֆրանսիայի
ինստիտուտի աջակցությամբ։
Գործընկերներ՝ SEP, RBN, Luminarium, Pen Box, Business Style, Art Handling Spedition GmbH։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
With the support of the Ministry of Education, Science, Culture, and Sports of the Republic of Armenia,
and on the initiative of the NPAK, the ՛՛Street Art 2025՛՛ festival will officially launch on August 22.
Within the framework of the ՛՛Street Art Festival 2025՛՛, and in collaboration with NLL and
Artistik Rezo, NPAK presents the exhibition ՛՛Paris–Yerevan: Street Art՛՛.
The exhibition features 25 original works by 20 iconic street art artists from Paris,
created in their studios, as well as in situ works created on-site by three Armenian
artists.
Artists: Banksy, Bault, Clet, Dran, EvazéSir, Gilbert1, Gris1, Jace, Jacques Villeglé, Jonk, Kashink,
Kraken, Logan Hicks, Mariam Energetic, Monkeybird, Okuda, Ozmo, Pantonio, Romain Froquet, Seth,
Shepard Fairey, Siranush Aghajanyan, Taron Manukyan.
Curators: Nicolas Laguerre-Laserre, Aram Zurabyan
Poster design: Ivana Krchadinak
Opening: August 22, 2025 | 7:00 PM
Location: Armenian Center for Contemporary Experimental Art (NPAK), Buzand 1/3, Yerevan
Exhibition Duration: 4 months
The opening of the exhibition will feature a live performance by Sevan Shahmirian - an Armenian -
Iranian composer, producer, and multi- instrumentalist known for his emotionally driven and cinematic
electronic sound.
The live performance starts at 8:30 PM.
The festival will also feature a series of educational and public events, including the creation of a large-
scale mural in the city of Aparan. These activities aim to foster community engagement, encourage
creative exchange, and offer new perspectives on Armenia’s urban environment.
The Street Art Festival 2025 is implemented with the funding of the Ministry of Education, Science,
Culture and Sports of the Republic of Armenia and with the support of the French Institute in Armenia.
Partners: SEP, RBN, Luminarium, Pen Box, Business Style, Art Handling Spedition GmbH.
Admission to all events is free of charge.
Մուտքն ազատ է
