ՎԻՏՏՈՐԻՈ ԳՐԻԳՈԼՈ | Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
Հոկտեմբերի 21, Ժամը՝ 19:00
ՎԻՏՏՈՐԻՈ ԳՐԻԳՈԼՈ | Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
Տոմսերի արժեքը՝ 5000-80․000 ՀՀ դրամ։
Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիր
Հռչակավոր իտալացի երգիչ, մեր օրերի գերաստղ Վիտտորիո Գրիգոլոն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում։
Նրա ելույթները լեփ-լեցուն են անցնում աշխարհի հեղինակավոր համերգասրահներում, հարյուրհազարանոց մարզադաշտերում ու բացօթյա ամֆիթատրոններում։ Վիտտորիոն համագործակցել է երաժշտական լեգենդների հետ՝ Սթինգ, Բրայան Մեյ, Ջեյմս Թեյլոր, Լուչանո Պավարոտի և այլք։
Այս բացառիկ երեկոյին նա հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Հանդիսատեսին սպասվում է ամենասիրված դասական ու ժամանակակից ստեղծագործությունների հմայիչ համադրություն և անմոռանալի երաժշտական փորձառություն։
« Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ » ՊՈԱԿ
