ԼԵԴԻ ՈՉ ՈՔՆ ՈՒ ԷՄՈՑԻԱՆԵՐԸ
ՊՐԵՄԻԵՐԱ
Հոգեբանափիլիսոփայական, մոտիվացնող ներկայացում 1 գործողությամբ՝ համեմված ֆիլմի տեսարաններով։
Հեղինակ և բեմադրիչ՝ Լյուսի Կարապետյան։
Ներկայացման կարգախոսն է՝ Արա այն, ինչ կարող ես, այնտեղ, որտեղ գտնվում ես, այն ռեսուրսներով, ինչ ունես ձեռքիդ տակ։
<<Ես նեղացա քեզնից ԿՅԱՆՔ>>․ դեռ մանկությունից կյանքի անարդարության դեմ պայքարող, կյանքից նեղացած ԼԵԴԻ ՈՉ ՈՔԸ հերթական պարտությունից ու հիասթափությունից հետո սառեցնում է բոլոր էմոցիաները։ Նա դառնում է մարդ-ռոբոտ՝ չի զգում ցավ, վախ, ուրախություն, տխրություն։ Սառնասիրտ լեդին մերժում է նաև կյանքն ու կյանքի բոլոր գույները։
Էլեգանտ լեդիի ենթագիտակցության մեջ բնակվող էմոցիաներին՝ ուրախությանը, տխրությանը, վախին, կատաղությանը, նախանձին ու կասկածամտությանը տրվում է հատուկ հանձնարարություն՝ միավորվել մեկ համընդհանուր նպատակի շուրջ և սովորեցնել ԼԵԴԻ ՈՉ ՈՔԻՆ նորից սիրել կյանքն ու հաղթել սցենարիստների մրցույթում։
Ինչպե՞ս դրական ու բացասական էմոցիաները կօգնեն ԼԵԴԻ ՈՉ ՈՔԻՆ, ինչպե՞ս ԼԵԴԻ ՈՉ ՈՔԸ կսիրի իր պարտություններով լի անցյալը, ի՞նչ սցենար կներկայացնի մրցույթին, ինչպե՞ս նորից կսիրի կյանքն ու կյանքի բոլոր գույները հարցերի պատասխանները կիմանաք ներկայացմանը։
Չկան սխալներ, պարտություններ, ձախողումներ, դրանք դասեր են՝ կյանքի դասեր։ Մարդու ներսում իրար կողք կողքի ապրում են ավիրողն ու արարիչը և հենց մարդուն է տրված ընտրելու հնարավորություն՝ ամեն առավոտ արթնանալիս ընտրել լույսը, թե խավարը, արարել, թե ավիրել։
Ներքև չլինի, վերև չի լինի,
Վայրէջք չլինի, վերելք չի լինի,
Անդունդի հատակն ամենալավ վայրն է վեր բարձրանալու, ճախրելու համար։
Պիտի ընկնես, որ բարձրանալու ճանապարհը փնտրես,
Պիտի դատարկվես, որ հետո լցվես,
Պիտի լինես ոչ ոք, ոչինչ,
Պիտի կորցնես քեզ, որ հետո նորովի գտնես,
Պիտի շուրջդ մթնի, որ ներսիդ արևը շողա․․․
Տոմսերի արժեքը՝ 1500- դրամ։
Կազմակերպիչ՝ <<Շակարտ>> արվեստի և զարգացման կենտրոն
Սիրով սպասում ենք
