Լինոփորագրության աշխատարան
Ստեղծում ենք «Սարոյանը հեծանիվով» հայտնի ծաղրանկարի մեր տարբերակը՝ լինոփորագրության աշխատարանի միջոցով:
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին
Գրականության և արվեստի թանգարանում (ք․ Երևան, Արամի 1)
Ծրագիրը նախատեսված է 6-13 տարեկան երեխաների համար
Աշխատարանի ընթացքում մասնակիցները լինոլիումի վրա փորագրված պատկերը հատուկ տեխնիկայով կվերատպեն թղթի վրա՝ իրենց հետ տանելով «սարոյանական գույներով» ողողված սեփական ստեղծագործությունները:
Աշխատարանի ղեկավարն է նկարիչ, համադրող Սարգիս Հովհաննիսյանը
Մասնակիցները նվեր կստանան «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրության տոմսեր, զբոսավարի ուղեկցությամբ կծանոթանան Վիլյամ Սարոյանի նկարչական աշխատանքներին, որոնք ժամանակավոր ցուցադրության համար բերվել են ԱՄՆ-ից:
Մասնակցությունը՝ 3000 դրամ:
Տեղերը սահմանափակ են․ մասնակցության համար խնդրում ենք գրանցվել նախապես։
Սիրով սպասում ենք՝ միասին ստեղծագործելու և բացահայտելու Վիլյամ Սարոյանի գույների աշխարհը։
