Արքա Լիր
ԼԻԹ ՄՈՒՆ թատերական ընկերություն ԱՄՆ Ուիլյամ Շեքսպիր
Ողբերգություն 1 գործողությամբՏևողությունը՝ 1ժ․ 40ր․Բեմադրիչ՝ Ջոն ԲլոնդելլԱՄՆ-ի Սանտա Բարբարայի Լիթ Մուն թատերական ընկերությունը հանդես կգա Հայաստանում՝ Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում։ Թատերախումբը կներկայացնի Ուիլյամ Շեքսպիրի «ԱՐՔԱ ԼԻՐ»-ը։
Բեմադրությունը շեքսպիրյան անմահ պիեսը ներկայացնում է հակիրճ ձևով՝ ստեղծելով վառ պատկերներ և տեսողական պատմություն՝ միաձուլված Շեքսպիրի անզուգական լեզվին։ Ներկայացումը արթնացնում է անցած դարերի աշխարհներ ու միջավայրեր՝ համակցված հնագույն ծեսերով, ուրվականներով ու երազներով, պարզ պատմողականությամբ և բնօրինակ երաժշտությամբ։ Բեմադրությունը նախատեսված է որպես մտերմիկ միջավայրում ներկայացվող էպիկական պատմություն։Դերերում՝ Իրվին Ափել, Օգնեն Դրանգովսկի, Բրայան Հարվել, Ջեյմս ՄքՔարթի, Վարդան Մկրտչյան, Նինա Սալլինեն, Մեթյու Տավիանինի, Միչել Թոմաս։
Ներկայացման լեզուն՝ անգլերեն։
Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ:
Կազմակերպիչ՝ Yerevan International Theatre Festival
