Արթուր Հակոբյանը և LILYAN
Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսի վերադարձ չի իրականացվում
Նոյեմբերի 21-ին, <<Տակռի>>ում, անչափ հետաքրքիր համերգային երեկո` անչափ հետաքրքիր արտիստների մասնակցությամբ.
Հրաշալի, բազմաթիվ հանդիսատեսի կողմից սիրված երաժիշտ Արթուր Հակոբյանը և երգչուհի LILYAN-ը Ձեզ են ներկայացնելու համաշխարհային և հայկական ամենասիրված գործերը` այն երգերն ու երաժշտությունը, որոնք, մշտապես, բոլորիս մոտ, առաջացրել են հաճելի հույզեր և պարգևել ուրախություն և բարձր տրամադրություն։ Ուրեմն` աշնանային այս երեկոն վայելեք անմոռանալի զգացողություններով` քաղաքային և ջերմ մի վայրում, որտեղ միշտ սիրով սպասում են Ձեզ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ներքևի հարթակի ձախակողմյան հատվածից բեմը տեսանելի չէ։
Տոմսերը վաճառվում են բացառապես ըստ սեղաններին նշված քանակների:
Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսերի վերադարձ չի’ իրականացվում: Սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Տղամարդկանց մուտքը շորտերով արգելվում է։
Տոմսերի արժեքը՝ 3,000 - 5,000 դրամ
Կազմակերպիչ՝ Կամբիս ՍՊԸ
