Լույսի ծածկագիրը
Տարվա լավագույն մանկական ներկայացում`
«Լույսի ծածկագիր»
«Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացումը, ստեղծված Ավետիք Իսահակյանի մանկական ստեղծագործությունների հիման վրա, Արտավազդ մրցանակաբաշխությանը արժանացավ «Տարվա լավագույն մանկական ներկայացում» մրցանակին։
Միասին բացահայտենք գիտության, սիրո, իմաստության և ճշմարտության լույսի գաղտնիքը Իսահակյանի հեքիաթների կախարդական աշխարհում երեխաներն ու մեծահասակները կդառնան պատմության անմիջական մասնակիցները։
- Միասին կճամփորդենք աշխարհից աշխարհ,
- կպարզենք՝ որն է աշխարհի «Ամենապիտանի բանը»,
- կփորձենք հասնել «Արևի մոտ»,
- ու կծիծաղենք «Նուկիմ քաղաքի խելոքների» հետ։
Աննախադեպ, ինտերակտիվ, ջերմ ու հիշվող թատերական փորձառություն՝ ողջ ընտանիքի համար։
Տոն, հեքիաթ և լույս՝ մեկ բեմում
Մայիսի 24, 31 14։00
Տեղերը սահմանափակ են
Կազմակերպիչ՝ «Ավ. Իսահակյանի տուն-թանգարան»
