«Քեռի Վանյա» / SHakespeare & Co. Թատերական Փառատոն
SHakespeare & Co. Թատերական Փառատոն
Նոյեմբերի 16 ժամը 19․00
Մհեր Մկրտչյան Արտիստական թատրոնում
Մոլդովայի «Սատիրիկուս» Ազգային Թատրոն
Ա․ Չեխով «Քեռի Վանյա»
Ռեժիսոր Դիմիտրու Ակրիշ
Ներկայացումը ռումիներեն է, անգլերեն ենթագրերով։
Չեխովի «Քեռի Վանյան», բեմադրված «Սատիրիկուս Ի. Լ. Կարաջալե» ազգային թատրոնում, առանձնանում է
համարձակ ռեժիսորական տեսլականով, որը խորանում է մարդկային վարքի թաքուն ու հաճախ ստվերոտ շերտերի
մեջ։ Չեխովի վարպետորեն գրված տեքստը, որտեղ զգացմունքային փոթորիկները սովորաբար արտահայտվում են
նրբերանգներով լի երկխոսությունների և ներհայաց մենախոսությունների միջոցով, այստեղ վերաիմաստավորվում է
անզիջում, դինամիկ, և երբեմն՝ բռնաբուխ բեմական շարժումների միջոցով, որոնք փոթորիկը բերում են մակերես։
Տեսողական ձևավորումը խստաշունչ ու մինիմալիստական է՝ ամբողջությամբ սև ու սպիտակ երանգներով, ինչպես
գրաֆիկական էսքիզ։ Դրան հակադրաբար՝ ներկայացման զգացմունքային աշխարհը հագեցած է վառ գույներով՝
լարվածությամբ, բախումներով և անկեղծ ինտենսիվությամբ։ Բեմում ծավալվում է կենսաբուխ պայքար՝ լույսի և
խավարի, հուսահատության և ապրելու կամքի, դատարկության և մարդկային կենսունակության միջև։
Տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000դրամ
November 16 at 19․00
Mher Mkrtchyan Artistic Theatre
L. Caragiale National Theatre “Satiricus”
A. Chekhov “Uncle Vanya”
Director – Dimitru Acris
Chekhov’s Uncle Vanya, staged at the „Satiricus I. L. Caragiale” National Theatre, distinguishes itself
through a bold directorial vision that delves into the hidden, often shadowy depths of human behavior.
Chekhov’s masterful text, where emotional turbulence is typically expressed through subtle dialogue
and introspective monologues, is reinterpreted here through unrelenting, dynamic, and at times violent
stage movement that brings the storm to the surface.
The visual design is stark and minimalist, rendered entirely in black and white, like a graphic sketch. In
contrast, the emotional landscape of the performance is vividly colored—rich with tension, conflict, and
raw intensity. What unfolds on stage is a visceral battle between light and darkness, despair and the will
to live, emptiness and human vitality.
Կազմակերպիչ՝ Վլադիմիր Նազարյան Ա/Ձ
