Другое
Գրքի շնորհանդես
ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի կազմակերպությամբ շաբաթ օրը, նոյեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա «Նադիր շահի ժամանակաշրջանի երկու պատմական վկայություն» (աշխատասիրությամբ՝ Արտակ Մաղալյանի) և «Մատթեոս Ուռհայեցու Ժամանակագրություն» գրքերի պարսկերեն թարգմանությունների շնորհանդեսը։
Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև «Իրանագիտական ուսումնասիրությունների հանդեսը» (Մաշտոց համալսարան):
Կհնչեն նաև հատվածներ Նարեկացու և Մոլանայի ստեղծագործություններից:
Գրքերի թարգմանիչ՝
Գարուն Սարգսյան
Մուտքը ազատ է
