Noyan Project at Takri
Հունվարի 30-ին, ուրախ և իմաստավորված ժամանցի սիրահարներին, Տակռիում, սպասում է <<Noyan Project>>-ը...
Խումբ, որի ծրագրում տեղ են գտել հայկական ժողովրդական, գուսանական, քաղաքային և կոմպոզիտորական բոլորիդ կողմից ամենասիրված ստեղծագործությունները։ Խումբ, որի երաժշտական գունապնակում մի առանձին տեղ են զբաղեցնում հայկական ռետրո էստրադային գործերը` յուրահատուկ գեղեցիկ մատուցմամբ...
Մի խոսքով` խումբ, որի մասնակցությամբ ամեն երեկոն դառնում է անկրկնելի և անմոռանալի էմոցիաների ու տրամադրության գրավական...
Տոմսերի արժեքը 3,000 - 5,000 դրամ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ներքևի հարթակի ձախակողմյան հատվածից բեմը տեսանելի չէ։
Տոմսերը վաճառվում են բացառապես ըստ սեղաններին նշված քանակների:
Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսերի վերադարձ չի’ իրականացվում: Սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Տղամարդկանց մուտքը շորտերով արգելվում է։
Կազմակերպիչ՝ Կամբիս ՍՊԸ
