«Արի անկեղծ». Գյումրի
«Արի անկեղծ». Գյումրի
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը դեկտեմբերի 19-ին՝
ժամը 18:30-ին, սիրով հրավիրում է Գյումրու մարզամշակութային
կենտրոն՝ «Արի անկեղծ» խորագրով խոսքի ու մեղեդու ներդաշնակ
երեկոյին։
Դերասաններ Վարշամ Գևորգյանն ու Արևիկ Գևորգյանն անկեղծության
շղարշի ներքո կխոսեն հանդիսատեսի հետ բանաստեղծության լեզվով․
պարզ ու անմիջական խոսքը կդառնա զգացմունքների կամուրջ՝ բեմից
դեպի հանդիսատես։
Սպասվում է անկեղծ զրույց սիրո, զգացմունքների, մարդկային
փոխհարաբերությունների
մասին՝
գեղեցիկ
նվագակցությամբ։
Մասնակցությամբ՝
Տիգրան Բերկելյան. դաշնամուր
Սկերցո լարային քառյակ
Երեկոյի ընթացքում կընթերցեն դասական, ժամանակակից
համաշխարհային պոեզիայի բանաստեղծություններ։
Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000, 6000 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Կազմակերպիչ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն ՊՈԱԿ
